Հրատարակչությաւն մասին

«Նոյյան Տապան» մեդիա հոլդինգի  կողմից 1990 թվականին հիմնած եւ առ այսօր գործող «Նոյյան տապան» հրատարակչությունը հանրապետության ամենահայտնի հրատարակչություններից է։

Հստակ ժամկետներ, ցածր ինքարժեք, բարձր որակ՝ սա է հրատարակչության եւ տպարանի կարգախոսը։

Հրատարակչությունը համալրված է արդի համակարգչային տեխնիկայով, որը հնարավորություն է ընձեռում աշխատանքները կատարել որակի միջազգային չափանիշներին համապատասխան: Պատվերները կատարվում են արագ եւ յուրաքանչյուր պատվիրատուի հանդեպ ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ գնային, ժամկետային, տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումների առումով: 1995թ-ից «Նոյյան տապանի» կողմից հիմնադրվեց նաեւ համանուն տպարան, որը մշտապես մասնակցում է տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից հայտարարված գրեթե բոլոր մրցույթներին եւ շատ դեպքերում հաղթում դրանցում: Մասնավորապես «Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի», «Միացյալ Ազգերի Կազմակերպության» հայաստանյան գրասենյակի, «Բարենց գրուփ» ընկերության, ՀՀ Ֆինանսների նախարարության, «Զարգացման հայկական գործակալության», «Քայլ առ քայլ» մանկական հիմնադրամի, ՀՀ Կենտրոնական բանկի եւ այլ կազմակերպությունների կողմից հայտարարված մրցույթներին հաղթել է «Նոյյան Տապան» տպագրատունը, որը եւ իրականացրել է տպագրությունը:

Հրատարակչությունը գրքերի միջազգային ցուցահանդես-տոնավաճառների մշտական մասնակից է։ Գործունեության շուրջ 20 տարվա ընթացքում «Նոյյան տապան» հրատարակչա-տպարանային համալիրում հրատարակվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով բազմազան գրականություն. ինչպես հայ, այնպես էլ այլազգի հեղինակների բազմաթիվ գեղարվեստական, գիտահանրամատչելի, գիտական, փաստագրական, հրապարակախոսական աշխատություններ, դասագրքեր, տեղեկատուներ, բառարաններ, ատլասներ, մի շարք թերթեր եւ ամսագրեր։

Հրատարակչությունն ունի սեփական դիզայն-ստուդիա եւ տպագրական բազա, ինչը ոչ միայն անհամեմատ արագացնում է մտահղացումից մինչեւ պատրաստի արտադրանք ընկած ճանապարհը, այլեւ թույլ տալիս բոլոր փուլերում վերահսկել այն։