Ծնվել է հայտնի իրավաբան Սմբատ Հովհաննիսյանը


13-09-1927   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

 

1927 թ. սեպտեմբերի 13-ին Բաթումում ծնվել է իրավաբանական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սմբատ Հասրաթի Հովհաննիսյանը:
 
1950թ. ավարտել է ԵՊՀ-ը ։ 1953-66-ին դասախոսել է ԵՊՀ-ում, 1966-73-ին աշխատել է  ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, 1973-83-ին՝ ԵՊՀ քաղաքացիական  իրավունքի ամբիոնի վարիչ, 1983-ից՝ Մատենադարանի առաջատար գիտաշխատող։
 
Բազմաթիվ հոդվածների եւ աշխատությունների հեղինակ է. Առավել հայտնի են «Ամուսնությունը և ամուսնալուծությունը Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ», Ե․, 1965 եւ «Ամուսնաընտանեկան իրավունքը վաղ ավատական Հայաստանում (IV-IX դդ․)», Ե․, 1976 մենագրությունները։ Վախճանվել է 3․11․1988, Երևանում:
 
 

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից