Երևանում վախճանվել է ՀԽՍՀ Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ և լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանը: (Ծնվ. 1886 թ.):


23-10-1929   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ

 

1885թ. դեկտեմբերի 21-ին ծնվել է հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը:

1915 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի հոգենևրոլոգիական ինստիտուտը: 1915-1917 թթ. եղել է բոլշևիկյան «Պայքար» թերթի խմբագիրը: 1917 թվականին խմբագրել է «Բանվոր կռիվ» թերթը:

1920 թվականի նոյեմբերին եղել է ՀՍԽՀ հեղկոմի կազմում, 1921-1923 թթ. եղել է ՀՍԽՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար, որի առաջին տարում հանդիսացել է Կարսի պայմանագրի ստորագրողներից մեկը: 1923-1929թթ. եղել է լուսավորության ժողկոմ և ՀՍԽՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ, միաժամանակ եղել է «Սովետական հայաստան» թերթի խմբագիրը: ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ էր:

Սպանվել է խորհրդային ոստիկանության կողմից' 1929թ.-ին:



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից