1954թ. սեպտեմբերի 15 - Ծնվել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը


15-09-1954   | Թուրքիա  |  Ծննդյան տարեդարձեր

1954թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում ծնվել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:  Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ պարբերականի` «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։

 Հրանտ Դինքին 2007թ հունիսին հետմահու  շնորհվել է ՀՀ նախագահի մրցանակ:



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից