Վրաստանում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը

20-02-2019 14:00:00   | Վրաստան  |  Իրադարձություն
Փետրվարի 20-ին, ժամը 14.00-ին Ջավախքի Հեշտիա գյուղում տեղի է ունենալու Վրաստանում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը` այս անգամ եռակողմ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործընկերությամբ:
 
Բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի բարձրագույն պաշտոնատար անձիք, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, «Կարիտաս Վրաստան»-ի,
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավար կազմը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներից ջավախքցի հյուրեր և լաբորատորիայի սաներ:
 
Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում շուրջ 70 երեխա արդեն մասնակցում է դասընթացներին՝ ձեռք բերելով ինժեներության,
եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայներական հմտություններ:
Ծրագիրը խթանում է Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացումը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվությունը և ստեղծում աշխատանքի հնարավորություններ ու հայրենիքում մնալու հեռանկարներ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 570 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար