«Անվճար, առցանց, հասանելի. սովորի՛ր «Քան»-ի հետ» միջոցառումը

23-03-2019 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Մարտի 23-ին` ժամը 14։00-ին, Երևանի The Loft-ում տեղի կունենա «Անվճար, առցանց, հասանելի. սովորի՛ր «Քան»-ի հետ» միջոցառումը, որի նպատակն է «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի գործունեության արդյունքում ստեղծված նյութերը հասանելի դարձնել աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին և բոլոր սովորողներին։ 
 
«Հասանելի ամենքին և ամենուր». սա «Քան» ակադեմիայի կարգախոսն է, որը կրթական առցանց մեկ հարթակում է համախմբել աշխարհի 190 երկրներից 60 միլիոն մարդու և անհատական կարիքներին համահունչ ինքնակրթվելու, սովորելու, զարգանալու հնարավորություն ընձեռել։
 
«Քան» ակադեմիան աշխատում է բազմաթիվ սովորողների, ուսուցիչների, ծնողների և առաջատար կրթական հաստատությունների հետ՝ վերափոխելու կրթությունը առցանց որակյալ
նյութերի ստեղծման և անհատականացված ուսումնառության միջոցով։ Այն տեղայնացվում է աշխարհի 36 երկրի կողմից։ «Քան» ակադեմիան առաջարկում է անսահմանափակ ուսուցողական նյութեր, որոնք ցանկացած տարիքի սովորողներին տալիս են ինքնակրթվելու և հաջողության հասնելու հնարավորություն։ 
 
«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը տեղայնացնում է հարթակը, ինչի արդյունքում հայալեզու սովորողները, ծնողներն ու ուսուցիչները և, ընդհանրապես, ինքնակրթությամբ զբաղվողները կարողանում են անվճար օգտվել աշխարհի առաջատար կրթական ռեսուրսներից մեկից և ստանալ 21-րդ դարին
համահունչ հայալեզու կրթություն։ 
 
«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի գործունեությունը մեկնարկել է 2017 թվականին և նպատակ ունի Հայաստանի կրթական ոլորտ բերել արդի ուսումնական մեթոդներ: 
«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի երիտասարդ թիմն արդեն հասցրել է ստեղծել հայերեն 2000 տեսանյութ, 900 վարժություն և ուսուցողական նյութ, նախատեսում է հայերեն դարձնել նոր հետաքրքիր բաժիններ: 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 159 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար