Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստը

13-11-2019 16:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
նոյեմբերի 13-ին (չորեքշաբթի), ժամը 16:30-ին, Հանրային խորհրդի գրասենյակում (Բուզանդի 3, 2-րդ հարկ, «Ռոյալ կլասիկ հաուզ» կենտրոն) տեղի է ունենալու քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստ: Օրակարգում  LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումի քննարկումն է, որին միացել են երեք տասնյակից ավելի լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
 
Լրագրողի դիմումը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․հոկտեմբերի 29-ին
իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրատվամիջոցներն անվանարկելու և երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին:
 
Լրագրողը ՀԽ է դիմել նոյեմբերի 4-ին: ՀԽ նախագահի կողմից դիմումը վերահասցեագրվել է ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով:
 
 
հարցին:   Լրագրողը
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 342 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար