Ինչպես կործանել Հայաստանը

28-06-2017 22:25:32   | Հայաստան  |  Իրավունք
 


 
Ցանկության և, այսպես ասած, քաղաքական կամքի դեպքում դրա տարբեր ձևեր կան,  կարծում ենք, կարելի է նաև այսպես… Բոլոր դեպքերում, չպետք է տրվել այն մոլորությանը, որ եթե նման որոշում կա, ապա այն պետք է պարտադիր իրագործվի միանգամից ու բացահայտորեն: Կարծում ենք, հասկացողն արդեն հասկացավ:
Որպեսզի ընթերցողին վերը ներկայացված տեսակետը հորինովի կամ չափազանցված չթվա, առաջարկում ենք կարդալ նաև այս թեմայով մեր բոլոր նախորդ և առաջիկայում հրապարակվելիք նյութերը: Եթե ստորև ներկայացվող իրողությունները հայ ժողովրդի նկատմամբ դավադրության արտահայտություն կամ հետևանք չեն, ապա դրանք պետք է բացատրել կամ հանցավոր անփութությամբ, կամ կոռուպցիայով: Վերոնշյալ երեք դեպքում էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, գլխավոր դատախազությունը և իրավապահ այլ մարմիններ լուրջ անելիքներ ունեն, եթե, իհարկե, իրենք մասնակից չեն ինչ-որ դավադրության, տրված չեն կոռուպցիայի կամ հանդես չեն բերում հանցավոր անգործություն:
Վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, թե «Ամուլսարում մենք բնապահպանական ճգնաժամ չենք ունենալու», դժգոհություն է առաջացրել բնապահպանների, ինչպես նաև խնդրին տեղյակ, մտահոգ ու սրտացավ մասնագետների շրջանում:
Սակայն, խնդիրը միայն դժգոհությունը չէ, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման առնչությամբ նրանք ներկայացնում են փաստարկներ, որոնք եթե չանտեսվեն պատկան մարմինների և իշխանությունների կողմից, ապա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Գեոթիմ» (այժմ` «Լիդիան Արմենիա») ընկերության ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությանը տրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական դրական եզրակացությունը պարզապես պետք է ուժը կորցրած ճանաչվի:
 
«Ջերմուկ» հանքային ջուրն ու բնությունը լրջորեն վտանգված են
«Անձամբ ես վարչապետի այդ հայտարարության մեջ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում, որովհետև բոլոր հանքերի շահագործումը սկսելուց առաջ, տվյալ ժամանակի վարչապետները նման հայտարարություններ են արել,- ասաց քիմիական գիտությունների թեկնածու, ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, փորձագետ, «Civil Voice» ՀԿ խորհրդի անդամ Սեյրան Մինասյանը:- Նման հայտարարություններ, ամենայն հավանականությամբ, հնչել են և՛ Քաջարանի դեպքում, և՛ Կապանի կոմբինատի դեպքում, և՛ Ալավերդու, և՛ Թեղուտի, և՛ Ախթալայի… Այնպես որ, վարչապետը սրանով` իր այդ արտահայտությամբ, բնականաբար, չի տարբերվում իր նախորդներից»:  
Հիշյալ ՇՄԱԳ հաշվետվությունը մի քանի տարվա մեջ պատրաստել են 20-ից ավելի կազմակերպություններ, այդ թվում` 10-12 գիտական կազմակերպություններ արտերկրից, սակայն, ինչպես կարելի է եզրակացնել Ս. Մինասյանի ասածներից և առկա փաստերից, այն աչքի է ընկնում լուրջ թերություններով: Մասնավորապես` ՇՄԱԳ հաշվետվությունում բացակայում են մշակաբույսերի, բույսերի վրա ազդեցության գնահատականները, մինչդեռ, ինչպես հայտնի է, օրինակ, Գնդեվազում ծիրանի այգիներ կային և այլն:
Բացի վերը նշվածից, քանի որ Ամուլսարի գոտում են գտնվում Արփա, Որոտան գետերի ակունքային հատվածները, որտեղից սկիզբ են առնում գետերը, հատկապես ակունքային հատվածներում ջրային էկոհամակարգի վրա ազդեցությունը մանրակրկիտ ու լավ, պահանջվող խստությամբ չի ուսումնասիրված ու գնահատված:
 
Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրերի վրա ազդեցությունները խիստ էական են լինելու
«Ազդեցության է ենթարկվելու կենսաբազմազանությունը, այնտեղ, այդ գոտում փոխվելու է հիդրոմորֆոլոգիան, փոշու արտանետումներ են լինելու, ամբողջ լանդշաֆտն է փոխվելու, և դա հանգեցնելու է գետային հատկապես ակունքային հատվածների էկոհամակարգի ամբողջական փոփոխության,- ասաց գիտնականը:-   Մեզ մոտ դեռևս մի փոքր մնացել է այն մտածելակերպը, որ ջրի վրա ազդեցությունը միայն քիմիական ազդեցությունն է, քիմիական բաղադրության փոփոխությունը: Ո՛չ: Գետը, ջրային էկոհամակարգն ամբողջական օրգանիզմ է, նրա ցանկացած բաղադրիչի վրա ազդեցությունը հանգեցնում է մյուս բաղադրիչների փոփոխության, և երբ փոխվում է լանդշաֆտը, բուսածածկույթը, հողածածկույթը, փոխվում է, բնականաբար, կենդանական աշխարհը, արտանետումներ են լինում փոշու և այլն, փոխվում է գետի հատակային նստվածքի
կազմը, ափերն են ձևափոխվում և այլն, արդեն գետի էկոհամակարգի վրա կա ազդեցություն:
Մենք նայել ենք քարտեզները, նմուշառման կետերը և այլն: Ըստ էության, Ամուլսարի գոտով է անցնում Սպանդարյան-Կեչուտ ստորգետնյա ջրատարը, որով պետք է ժամանակին ջուր մատակարարվի Սպանդարյան ջրամբարից Կեչուտ, և Կեչուտից` Սևանա լիճ, այսինքն` որոշակի առումով այն հանդիսանում է Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս: Ուսումնասիրությունը բացահայտում է, որ ազդեցությունները Սպանդարյան-Կեչուտ ջրատարի ջրերի վրա խիստ էական են լինելու»:
Ինչո՞ւ… Կա դրենաժային հոսք կա, որը, Ս. Մինասյանի տեղեկացմամբ, տարեկան մոտ 5 միլիոն խորանարդ մետր է:
«Դրանք,- շարունակեց փորձագետը,- մեր ստորերկրյա ջրերն են, որոնք ներծծվում են և թունելի մեջ դուրս գալով, թունելով հոսում դեպի Կեչուտի ջրամբար: Ընկերությունը նախնական հետազոտություններով բաղադրությունները պարզել ու հայտարարում է, որ ազդեցություն չի լինի, բայց դա շատ նման է վարչապետի ասածին, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի էկոլոգիական ազդեցություն չի լինելու:
Հավելենք, որ գիտնականի ներկայացրած փաստարկներից բացի, ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունը խայտառակ կերպով թերի է նաև այն առումով, որ դրանում շրջանցված է թթվային դրենաժի խնդիրը, տվյալ վտանգը, ըստ էության, թաքցված է: Չնայած այդ ամենին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նշված հաշվետվությանը, ինչպես նշեցինք, տրվել է փորձաքննական դրական եզրակացություն: Սա մի իրողություն է, որով, կարծում ենք, պարտավոր է արդեն հետաքրքրվել նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը:
Ամուլսարը, Ս. Մինասյանի հավաստմամբ, իր դիրքով, տեղով կտրուկ տարբերվում է Հայաստանում գործող մնացած բոլոր հանքավայրերից, և այդ տարբերությունը Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրներին այդ հանքավայրի շատ մոտ գտնվելն է: Սա արդեն իսկ առանձնացնում է Ամուլսարը մնացած բոլոր գործող հանքավայրերից և այն հանքավայրերից, որոնք պատրաստվում են շահագործման: Անդրադառնալով Ջերմուկի հանքային ջրերի վրա Ամուլսարի հանքի շահագործման ու դրա հետ կապված աշխատանքների ազդեցության խնդրին, գիտնականն ասաց.
«Հարցը նրանում է, որ Ջերմուկի հանքավայրը, ըստ էության, գին չունի, Ամուլսարում, չգիտեմ, այնտեղ քանի տասնյակ տոննա ոսկի կա և այլն, լավ, 10-15 տարի կհանեն այդ ոսկին, հետո կփակեն, կգնան, այդ ոսկին վերջնական գին ունի: Ջերմուկի ջուրը, Ջերմուկի հանքավայրը գին չունի, որովհետև այդ ջրի վրա իրավունք ունեն նաև մեր այն երեխաները, որոնք ծնվելու են 500 տարի հետո, այդ թվում նաև` վարչապետի սերունդները, մեր սերունդները, բոլորիս սերունդները: Այսինքն` այստեղ պետք է մի քիչ ավելի, այսպես ասած, հստակ մոտենալ. դա պետության, ժողովրդի ունեցվածքն է, իշխանության ունեցվածքը չէ, տարբերություն կա իշխանության և պետության միջև:
Խնդիրն այն է, որ Ջերմուկի ջրերի վրա ազդեցության հետազոտությունները պետք է նախապես արվեին, պետք է գիտականորեն հիմնավորված կերպով ապացուցվեր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության արդյունքում, հանքի շահագործման սկզբնական փուլում, հիմնական շահագործման ընթացքում, հետշահագործողական փուլում և ռեկուլտիվացիայի փուլում, 20, 30, 100 տարի հետո Ջերմուկի ջրերի վրա որևէ ազդեցություն չի լինելու:
Հայտնի է, որ այդ հետազոտությունները մի քանի մեթոդներով են արվում: Արվել է եղած մեթոդներից ընդամենը մեկով, այն էլ` շատ թերի է արված, և այդ թերի արված հետազոտության հիման վրա «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, իրենց ՇՄԱԳ հաշվետվությունում այդպես էլ ներկայացված է, թե մենք ապացուցել ենք, որ Ջերմուկի ջրերի վրա ազդեցություն չի կարող լինել, որովհետև Ամուլսարի գոտում ներծծվող ու բեռնաթափվող ստորերկրյա ջրերը կապ չունեն Ջերմուկի հանքային աղբյուրների հետ:
Սակայն, հարցը նրանում է, որ նույնիսկ սովորական գիտաշխատողը, որը գիտական հոդված է ներկայացնում հրապարակման, մի քանի մեթոդներով է փորձում դա ապացուցել, մինչդեռ ընկերության նախաձեռնությամբ ընդամենը մեկ դրվագային հետազոտություն է արված, 3 իզոտոպներ են հետազոտվել, այդ իզոտոպների հարաբերությունները նայվել, ու դրա հիման վրա հայտարարում են, որ Ջերմուկի ջրերը 50 տարեկան ջրեր են, իսկ Ամուլսարի գոտուց բեռնաթափվող ստորերկրյա ջրերն ընդամենը 1 տարեկան, թարմ ջրեր են, ուստի դրանք իրար հետ կապ չունեն:
 
Բնապահպանության նախարարությունում ոմանք ոչ թե բնության պահապաններ են, այլ «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբանները
Երբ որ մենք առաջին անգամ այդ հարցը բարձրացրեցինք 2014 թվականի լսումների ժամանակ, ըստ էության, ընկերության ներկայացուցիչներն ընդունեցին, որ կա խնդիր, պետք է այլ իզոտոպներով ևս, որոնք ավելի ճշգրիտ կապացուցեն` կապ կա՞ թե չկա Ջերմուկի ջրերի հետ, հետազոտություններ կատարել: Իրենք ընդունեցին, որ, այո, դա պետք է արվի»:
Իսկ ինչո՞ւ է դա կարևոր: Ս. Մինասյանի բացատրությամբ, մենք պետք է հիմա, մինչև հանքի շահագործումը ֆիքսենք Ջերմուկի ջրերի այս անաղարտ, կուսական վիճակը, որպեսզի հետագայում անընդհատ վերահսկողություն իրականացվի և ցանկացած ազդեցություն արագ բացահայտվի, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել այդ ազդեցության շարունակությունը կամ դադարեցնել:
«Քանի որ ընկերության ներկայացուցիչներն էլ դա, ըստ էության, ընդունեցին, մենք փորձեցինք այդ գործընթացը նաև դնել պետական հիմքերի վրա, դիմեցինք բնապահպանության նախարարություն, բայց բնապահպանության նախարարությունից մի այնպիսի նամակ ստացանք, որ, չեմ կարծում, թե «Լիդիան Արմենիա» և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունները երբևէ որևէ երկրում կկարողանան նման փաստաբան գտնել` իրենց ֆիրմայի շահերը պաշտպանելու համար,- ասաց հիշյալ ՀԿ խորհրդի անդամը:- Այնտեղ գրված էր, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, ընկերությունը, բոլոր կետերի համաձայն, ստացել է թույլտվություն աշխատելու համար, և ոչ մի լրացուցիչ հետազոտության կարիք չկա:
Բնական է, որ դրանից հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունը հրաժարվեց այդ հետազոտություններն անելուց, ու մինչև հիմա խուսափում է: Սկզբում նույնիսկ մենք առաջարկում էինք, որ այդ լաբորատորիան, որը բավական թանկ է (1-1,5 մլն դոլարի համարժեք), բերել, դնել Հայաստանում և անընդհատ այդ վերահսկողությունն իրականացնել: Ընդ որում, այդ վերահսկողությունը պետք է լինի բաց, և հասարակությունը, պետությունը պետք է հնարավորություն ունենան վերահսկել ու տեղեկությունները ստանալ: Ընկերությունը, ըստ էության, սկզբում համաձայն էր, նույնիսկ հայտարարություն եղավ, որ, այո, մենք ընդունում ենք և կփորձենք այդ խնդիրը կարգավորել: 2014 թե 2015 թվականին բնապահպանության նախարարության չինովնիկների այդ պատասխանից հետո իրենք սկսեցին հրաժարվել»:
Ս. Մինասյանի տեղեկացմամբ, հարցն այս տարվա գարնանը նորից բարձրացվել է իրենց կողմից:
 
Նախարարության և «Լիդիան Արմենիա»-ի կողմից առաջարկության մերժումը, երբ խնդիրը ֆինանսական
չէ, շատ բան է հուշում
«Մենք ասացինք` լավ, չի արվում, լաբորատորիա չի դրվում այստեղ, գոնե անհրաժեշտ է անել այդ հետազոտությունները, դրսում պետք է անել,- պատմեց փորձագետը:- Ընդ որում, առաջարկեցինք երկու լրացուցիչ տիպի հետազոտություն անել, դրանցից մեկը Հայաստանում հնարավոր է անել, ավելին ասեմ` բնապահպանության նախարարության համակարգում կա լաբորատորիա, որն ունի այդ հնարավորությունը, բոլորովին դժվար չէր մի քանի նմուշ բերել և այդ հետազոտություններն անել: Այն մասով, որ մենք առաջարկում էինք դրսում պատվիրել այդ հետազոտությունները հիմա, մինչև աշխատանքները սկսելը, բնապահպանության նախարարության որոշ ներկայացուցիչներ համաձայնվեցին, ընդունեցին, որ, իրոք, կա այդ մտահոգությունը, սակայն…»:
Թեև հիշյալ առաջարկը ներկայացվել է 8 ՀԿ-ների կողմից, որոշ ժամանակ անց նախարարության աշխատակիցներից մեկը առաջարկի տակ ստորագրած մի ֆիզիկական անձի (պարոն Համբարձումյանին) պատասխանել է, որ ամեն ինչ կարգին է, ձեր փաստարկները հիմնավոր չեն, փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է:
«Սրանից հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունը, բնականաբար, նույնիսկ դրանից հրաժարվեց,- ասաց գիտնականը:- Եվ այստեղ, ճիշտն ասած, հիմա մտահոգությունը շատացել է: Ինչո՞ւ… Մենք, վերջապես, որոշեցինք «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի հետ ինքներս վերցնել այդ նմուշները և ինքներս ներկայացնել հետազոտության: Գնացել ենք, այդ բոլոր կադրերը կան, արդյունքները շուտով կհրապարակենք: Ինքներս գնացել, վերցրել ենք այդ նմուշները, հիմա հետազոտման փուլում են, ջրի 20-ից ավելի նմուշներ ենք վերցրել տարբեր տեղերից, հատակային նստվածք, Կեչուտի թունելի միջից ենք ջուր վերցրել, Ջերմուկի հանքային աղբյուրների ջրերն ենք վերցրել և այլն: Ինչն է զարմանալի. երբ որ մենք այդ պակասող իզոտոպային հետազոտությունների մասին խոսում էինք ու, բնականաբար, փնտրում լաբորատորիա Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, որ այդ անալիզներն անեն, գինը մեզ պարզապես ապշեցրեց. մեկ նմուշի անալիզի արժեքն ընդամենը 12-17 դոլար էր: Պատկերացրեք, որ եթե նույնիսկ 20 նմուշի անալիզ է արվում, մոտ 300 դոլարին համարժեք գումարի մասին է խոսքը: Ինչո՞ւ չի արվում, ուրեմն այստեղ խնդիրը գումարը չէ: Դա ինձ արդեն շատ ավելի է անհանգստացնում: «Լիդիան Արմենիա» ընկերության համար 300 կամ 3000 դոլարի ծախսն ընդհանրապես խնդիր չէր, այսինքն` այստեղ ֆինանսական չէ խնդիրը»:
Ընդգծենք, որ «Ջերմուկ» հանքային ջրի վրա այն փչացնող ազդեցության հնարավորությունը Ամուլսարի հանքի շահագործումից բխող մարտահրավերներից ընդամենը մեկն է:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4694 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

17-10-2019 Մեծաքանակ Ուրանի Առկայութեան Պատճառով Ամերիկահայ Մասնագէտները Պնդում Են, Որ Ամուլսարի Շահագործումը Արգելուի16-10-2019 Ամուլսար՝ ռադիոակտիվ տարրեր. Հակոբ Սանասարյան28-09-2019 Ի պաշտպանություն Ամուլսարի՝ ավտոերթ է մեկնարկել Նոյեմբերյանից 26-09-2019 «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Սերգեյ Բագրատյանին. «ՀԺ»23-09-2019 Ազատություն Ամուլսարի երեք պահապաններին23-09-2019 Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ. հայտարարություն20-09-2019 ՈՒՂԻՂ. Ամուլսարի հանքի շահագործման դեմ հավաք Մաշտոցի պուրակում. Factor tv20-09-2019 Ամուլսարյան մղձավանջ. հրեշավոր երազ20-09-2019 ՈՒՂԻՂ. Ջերմուկում դասադուլ և գործադուլ են հայտարարել՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. factortv19-09-2019 Սեպտեմբերի 20-ին բնապահպանական մոբիլիզացիայի օր, միջոցառումների շարք և երթ. ՀԲՃ19-09-2019 «Լիդիան Արմենիա»-ն նշել է, որ Արփա գետի վրա բացասական ազդեցություն չի լինելու, սակայն շինարարության փուլում այդ պնդումը խախտվել է․ ՀԲՃ18-09-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ...«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը16-09-2019 Համախմբել ուժերը հանուն Ամուլսարի և մասնակցել սեպտեմբերի 20-ի երթին16-09-2019 Անաչառ քննության դեպքում «Լիդիանի» ղեկավարները խնդրի առաջ են կանգնելու16-09-2019 Գնդևազցի տղամարդկանց ծանուցում է եկել՝ 10 օր պետք է ծառայություն իրականացնեն. Թերթ. am 16-09-2019 Ով փորձի նեղացնել Ամուլսարի պաշտպաններին՝ ստիպված կլինի պարտություն կրել ոչ միայն երկրի ներսում, այլև՝ միջազգային ծեծկռտուքում. փորձագետ 16-09-2019 Ձեր ֆեյքերը մեզ չեն կաշկանդելու ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության ճանապարհին13-09-2019 Ջերմուկցիները կմիանան Երևանում Ամուլսարի փրկությանը նվիրված քայլերթին․ Շիրակ Բունիաթյան11-09-2019 Մեկնարկել է երթն՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. irakanum.am11-09-2019 Ուղիղ.Ամուլսարի շահագործման դեմ քայլերթ.factor.am11-09-2019 Չպետք է տուժի Հայաստանի թե՛ գործարար համբավը, թե՛ շրջակա միջավայրը. ՌԴ դեսպանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին. tert.am11-09-2019 Ինչպե՞ս վերջնական որոշում կայացնել Ամուլսարի նախագծի վերաբերյալ11-09-2019 Ամուլսարի հանքավայրի հարցը վերածվել է համազգային նշանակության, հնարավոր է՝ շրջադարձային հիմնախնդրի10-09-2019 ԱՆՑԵԱԼԻ ՀԵՏ ԱՊԱՀԱՐԶԱՆԸ ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄՆ Է. Րաֆֆի Տուտագլեան10-09-2019 Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը.Հայտարարություն ՀԲՃ10-09-2019 Ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ շինարարական աշխատանքների․ Լիլիթ Մակունց (տեսանյութ). Ա1+10-09-2019 Կյանքն ապացուցել է, որ դա չի ներվում որևէ գործչի. ՔՈ կուսակցության հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ10-09-2019 Կոշտ արձագանք վարչապետին. օղակը սեղմվում է10-09-2019 Պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք Ձեզ վրա վերցնում այս վտանգավոր խաղը․ մեծ ցավ ենք ապրում այս ամենը տեսնելով09-09-2019 Ես առաջնորդելու եմ, որ ճանապարհները չբացվեն...09-09-2019 Իրավաբանի համար հասկանալի չէ, թե ինչու է վարչապետը նախարարի դեր ստանձնել.Orer.am09-09-2019 Ջերմուկցիներն այսօր որոշում են կայացնելու 09-09-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. Ջերմուկի բնակիչն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Ամուլսարի մասին Քաղաքացու հետ զրույցին 09-09-2019 Ուղիղ. Ամուլսարի մասին. զրույց Քաղաքացու հետ․Նիկոլ Փաշինյան 05-09-2019 Ապազգային երկրներում մետաղական հանքավայրերը դառնում են պատուհաս․ Երկրաբան05-09-2019 Ինչու Ամուլսարի հանքի նոր ՇՄԱԳ-ի մասին չկա հստակ տեղեկություն05-09-2019 Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից չի ազատվել. ՔԿ. «Արմենպրես»04-09-2019 Պետական շահի պաշտպանությունն իմ միակ շահագրգռվածությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ04-09-2019 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ30-08-2019 «Լիդիանը» խորապես հիասթափված է Կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից 30-08-2019 ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ-ի զեկույցում ջրերի վրա ազդեցության վերաբերյալ դրական բան դժվար գտնվի. դոկտոր Էնն Մաեստ29-08-2019 Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի ELARD / TRC գնահատման վերաբերյալ․ Հարութ Բրոնոզյան29-08-2019 Լուծումներ Նիկոլ Փաշինյանին, Ամուլսարի հարցով․ Գեղամ Օհանյան29-08-2019 Ազգակցական կապերը չեն ազդում Ամուլսարի հետ կապված գործի օբյեկտիվության վրա․ ՔԿ-ն պարզաբանում է 29-08-2019 Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն29-08-2019 Կաշխատի Ամուլսարը, թե ոչ. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին29-08-2019 Թռչկանը փրկվեց ու Ամուլսարն էլ է փրկվելու է29-08-2019 Պարոն Փաշինյան, Ամուլսարի աղետը դեռ կարելի է կանխել, հետևանքների ողջ պատասխանատվությունը, առաջին հերթին, ձեր վրա է ընկնելու28-08-2019 Կարո՞ղ է արդյոք Լիդիան Ինթերնեշնլը Հայաստանի կառավարությանը ստիպել հրաժարվել Ամուլսարից․ իրավական վերլուծություն27-08-2019 Վրաստանի կառավարությունն ընդդեմ «Լիդիանի». ընկերության վրաստանյան արկածները. «Հետք»27-08-2019 Էնքանա գոռացել ԱՄՈՒԼՍԱՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՆՔԻ, ձայնը լրիվ կտրվելա. պարոն Փաշինյան, դրանից առաջ էլ գոռում էինք ՄԵՌԺԻՐ ՍԵՌԺԻՆ...27-08-2019 Ամուլսարի ոսկու ծրագրից ներդրումները հանելու հրատապ կոչ27-08-2019 Իվանյանի ասուլիսը խայտառակություն էր. բնապահպան 26-08-2019 «Լիդիան»-ի ատելության քարոզչությունը պայթեց Գնդեվազում 26-08-2019 Կոչ դեսպաններին՝ Լիդիան ընկերության հանքարդյունաբերական գործողության դեմ ծավալվող քաղաքացիական պայքարի առնչությամբ 26-08-2019 Վաղուց գործող և նոր բացվելու շեմին գտնվող հանքերի տարբերությունները26-08-2019 Օֆշորային Lydian-ի կապերը Չարլզի, դեսպանների, բանկերի և հայ բարեգործ-գործարարների հետ․ իֆոգրաֆիկա 426-08-2019 Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին․ ՀԲՃ23-08-2019 Ամուլսարում ոստիկանական գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4-ից. Ժամանակ23-08-2019 Գործադիրի ներկայացուցիչները «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն կունենան. Փաշինյան23-08-2019 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել օգոստոսի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ23-08-2019 «Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին23-08-2019 Սահմանների քողարկում Ամուլսարով. ինչ է կատարվում քաղաքական շերտում23-08-2019 Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ23-08-2019 «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության հայտարարությունը Ամուլսարի շուրջ23-08-2019 Վարչապետը ջերմուկցիներին համոզում է .... բայց այստեղից բխում են մի շարք հարցեր 23-08-2019 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ջերմուկ քաղաքի բնակիչների հետ․ ՈՒՂԻՂ23-08-2019 Նիկոլ Փաշինյանի հարցերին պատասխանում են բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանը եւ իրավաբան Նազելի Վարդանյանը22-08-2019 Վայոց ձորի մարզպետի գործողություններն անիրավական և անօրինական են. Նազելի Վարդանյան22-08-2019 ՔՀԿ-ների հայտարարությունը օգոստոսի 19-ին ոստիկանության կողմից խաղաղ հավաքի ազատության ոտնահարման կապակցությամբ22-08-2019 ԹԻՀԿ-ն պահանջում է ՀՀ քննչական կոմիտեից շարունակել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի վարույթը. ԷկոԼուր22-08-2019 Քիմիայի ինստիտուտի գիտության դոկտորները միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի ծրագրին 22-08-2019 Մենք կողմ ենք Ամուլսարի շահագործմանը. «Հանրապետություն». lurer.com22-08-2019 Ամուլսարը հանք չի՛ դառնալու. Հայաստանը դրա դիմաց վճարելու ա ՈՉԻՆՉ22-08-2019 Բակո Սահակյանի քայլը. Անսպասելի աջակցություն Փաշինյանին Արցախի՞ց 22-08-2019 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ21-08-2019 Ամուլսարի հարցի շուրջ քննարկում ՀԴԿ գրասենյակում. տեսանյութը՝ բնապահպան Սիլվա Ադամյանի 21-08-2019 Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հարցում թյուրիմացության մեջ են գցե՞լ․ Մաս 221-08-2019 Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն․ Փաշինյանը՝ «Էլարդի» եզրակացությունը ՇՄՆ ուղարկելու մասին21-08-2019 Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հարցում թյուրիմացության մեջ են գցե՞լ․ Մաս 121-08-2019 Սեւանը ֆեյք թիրախ էր ի սկզբանե. Աղտոտվելու են Արփան, Որոտանի ակունքները, վտանգվում է թունելը21-08-2019 Եթե անգամ պիտի վճարենք՝ ուրեմն պտի վճարենք․ Չի կարելի երկիրը տանել ինքնասպանության․ Արա Պապյան21-08-2019 Ջերմուկ ոստիկանական ուժեր են բերվել Վայքից, Եղեգնաձորից, մարզի այլ քաղաքներից. factor.am 21-08-2019 ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ դատապարտում են ՀՀ Ոստիկանության գործողությունները21-08-2019 Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով. Նիկոլ Փաշինյան21-08-2019 Վարչապետի փշրված ելույթը. ամեն ինչ կատարվեց շատ արագ 21-08-2019 Սողոսկող քաղաքական ճգնաժամը կամ սուր ծայրի հակառակ կողմը. Դավիթ Խաժակյան 21-08-2019 Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ21-08-2019 «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր21-08-2019 Արթուր Գրիգորյանը պատասխանել է վարչապետ Փաշինյանին 21-08-2019 Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. Սասնա Ծռեր21-08-2019 «Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչնդոտելու է». ջերմուկցի21-08-2019 Որպես հարկատու, որքա՞ն եք պատրաստ վճարել արբիտրաժում պարտվելու պարագայում. Դանիել Իոաննիսյանն Ամուլսարի դեմ պայքարն ուշացած է համարում 21-08-2019 Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում. ՀՅԴ 21-08-2019 12 միլիոն հայ և ամսական 3250 դրամ. Ամուլսարի խնդիրը լուծելու հանրային առաջարկ21-08-2019 Ամուլսարի հարցը խթանեց կտրուկ վերադասավորումների մեկնարկը21-08-2019 Հանքի շահագործումը պետք է բացառվի. եթե անգամ երկիրը տուգանքների ենթարկվի. «Հրապարակ»21-08-2019 Ձերբակալեք Սերժ Սարգսյանին եւ կանխեք արյունահեղությունը.ՀՀԿ փոխնախագահի անսպասելի հայտարարությունը20-08-2019 «Ո՛Չ ԱՄՈՒԼ ՍԱՐԻՆ, Ո՛Չ ԹԵՂՈՒՏԻՆ». հայտարարում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ)20-08-2019 Արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել $1 և ավելի մլրդ-ի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ $3 մլրդ է. տնտեսագետ 20-08-2019 «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարում է բողոքի հանրահավաքի եւ քայլարշավի մասին20-08-2019 Ամուլսար․ Վարչապետը գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհով ․ Հայկ Մարտիրոսյան20-08-2019 Սա ողբերգություն է․ Փաշինյանը հաշվի չի նստում Ջերմուկի և հարակից տարածքի բնակչության ցանկության հետ 20-08-2019 «Մեկ Առողջություն» կոալիցիան իր աջակցությունն է հայտնում Գնդեվազի և Ջերմուկի բնակչությանը20-08-2019 Անհրաժեշտ պարզաբանում ոստիկանության գործողությունների վերաբերյալ20-08-2019 Պաշտոնավարման ընթացքում նա դրսևորեց իրեն որպես այդ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ չունեցող անձ. Տիգրան Ավինյանը պատասխանել է Արթուր Գրիգորյանին 20-08-2019 Հեղափոխությունից հետո առաջին անգամ ՀՀ-ում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ. ՔՀԿ-ների հայտարարությունը 20-08-2019 Ամուլսարի հանքահանության հանդեպ վերաբերմունքը լակմուսի թուղթ է առկա իշխանության մասին. Հրանուշ Խառատյան 20-08-2019 Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչու՞ չեք պայքարում. Արթուր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին 20-08-2019 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին՝ էական վնաս պատճառելով համայնքին 20-08-2019 ՀԲՃ-ն Ամուլսարի հարցով դիմել է Շրջակա միջավայրի նախարարին 20-08-2019 ԱԺ այգին փակելը, ոստիկանության կողմից կիրառված ուժն ու գործողությունները նմանակում են նախկին իշխանությունների վարքագիծը, ինչն անընդունելի է. ԻՊԱՍ ՀԿ20-08-2019 Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում» կուսակցություն20-08-2019 Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել վարչապետին. Դավիթ Սանասարյան 19-08-2019 Հաղորդում հանցագործության մասին դատախազությանը. ՀԲՃ 19-08-2019 Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը. «ՀԺ» 19-08-2019 Նոր մանրամասներ Փաշինյանի և պատգամավորների փակ հանդիպումից. irakanum.am19-08-2019 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն19-08-2019 Հարցրեք վարչապետին. Ինչո՞ւ է Ամուլսարի հարցով քննարկումը փակ19-08-2019 Ամուլսարի պոստերը այս պահին կանայք են պահում. Թեհմինե Ենոքյան19-08-2019 Պետք է արգելել Ամուլսարի հանքի շահագործումը. Հակոբ Սանասարյան. «Հետք» 19-08-2019 «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները 19-08-2019 Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին19-08-2019 ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել. factor.am 18-08-2019 ԱՄՈՒԼՍԱՐԻ ՓՈՐՁԱՔԱՐԸ. Րաֆֆի Տուտագլեան18-08-2019 Եթե Նիկոլ Փաշինյանին մանիպուլացրել են, ապա Տիգրան Ավինյանը պիտի հեռացվի փոխվարչապետի պաշտոնից18-08-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. առկա է հանրային հստակ պահանջը և դիմադրությունը18-08-2019 Համոզված եմ` Նիկոլ Փաշինյանը կողմ է Ամուլսարի սար մնալուն. քիչ էլ սպասեք եւ կհամոզվեք18-08-2019 5 հոգու փոխարեն 50-ից ավել մեքենաներով ավտոերթ. ջերմուկցիները օգոստոսի 19-ին գալիս են Երևան. հանդիպումը՝ Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00. Կոչ միացման17-08-2019 Օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Արմենիան» արբիտրաժային դատարան դիմելու իրավունք չունի. Նազելի Վարդանյան. iravaban.net 17-08-2019 Վարչապետը միթե՞ կխուսափի կանգնել նաև Ջերմուկի հրապարակում...16-08-2019 400 հազար դոլար ոչնչի համար է ծախսվել. իրենք «Լիդիանի» տված նյութերից դուրս ոչ մի բան չեն արել16-08-2019 «Լիդիան Արմենիայի» դիրքորոշումը Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ16-08-2019 Ուղիղ. Ջերմուկում բողոքի ակցիա է ընթանում` հանուն Ամուլսարի16-08-2019 Ակտիվիստ-լրագրող Արման Ղարիբյանը Ամուլսարի պոստերում է ՏԵՍԱՆՅՈՒԹ16-08-2019 «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ16-08-2019 Լսել ենք մեծ քանակությամբ զորքեր են բերել, Վայքում են պահել. փորձում ենք չհավատալ նման մանիպուլյատիվ լուրերին. Ջերմուկի բնակիչ16-08-2019 Ամուլսար. որոշում ընդունելու պատասխանատվությունից խուսափելու իրավական հնարքները. «Հետք»16-08-2019 Հանրահավաք՝ հանուն Ամուլսարի. ջերմուկցիները սպասելու են վարչապետին16-08-2019 Չի կարող մարդը հայ լինել, լինել Հայաստանցի և քաղաքացի և կողմ լինել Ամուլսարի շահագործմանը. Քաղաքագետ 16-08-2019 Ջերմուկ քաղաքում նախատեսված խաղաղ ակցիան ժամը 14։00-ից տեղափոխվել է 17։0016-08-2019 Ակտիվացել են օֆշորային հանքահենները. բայց մենք հանգիստ ենք, քանի որ արդար ենք, իսկ Ամուլսարն էլ լեռ է16-08-2019 Փաշինյանն առաջիկա օրերին անպայման կխոսի․ նրա պատասխանը կախված կլինի ժողովրդի ճնշման աստիճանից15-08-2019 Լիդիան Արմենիա ընկերության հայտարարությունը15-08-2019 Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. Սասնա Ծռեր15-08-2019 Ուղիղ. Բողոքի ակցիա Կառավարության դիմաց՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Tert.am15-08-2019 Շտապ հավաք կառավարության շենքի մոտ օգոստոսի 15-ին, ժամը 10։30-ին Ամուլսարի հարցով. ՀԲՃ15-08-2019 Ջերմուկում ընթանում է հավաք և ավտոերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի14-08-2019 ՈՒՂԻՂ. ՔԿ-ն հրապարակում է Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները14-08-2019 Տա աստված, որ կարիք չլինի փողոց դուրս գալու14-08-2019 Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին 13-08-2019 ELARD-ի այս ծուղակը կոռումպացված դավադրություն է Հայաստանի ժողովրդի դեմ և դրանում ներգրավված բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն. Հարութ Բրոնոզյան08-08-2019 Վաչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ07-08-2019 Ջերմուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել երեք անձի05-08-2019 ԱՄՆ-ն, Բրիտանիան և Կանադան ճնշել են Հայաստանին Ամուլսարի հարցում.Թանկյանի հայտարարությունը 02-08-2019 Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ.ՀԲՃ17-07-2019 ԱՄՈւԼՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐԸ13-05-2019 Ջերմուկի հանրահավաքի ամփոփում, Նամակ ՀՀ կառավարությանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին 06-02-2019 Ամուլսարի հետ կապված դատական հայց՝ ընդդեմ բնապահպանության նախարարի 28-12-2018 Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին․ ՀԲՃ13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով