Հայ ժողովրդի վերաբերյալ տեսիլքների և մարգարեությունների մասին

04-04-2018 15:29:38   | Հայաստան  |  Առեղծվածներ
 


 
 
 
«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում ապրիլի 5-ին հեռարձակվելիք, ոչ միայն ՀՀ բնակչությանը, այլև Կալիֆորնիայի և ԱՄՆ այլ տարածքների հեռուստադիտողներին հասանելի հաղորդման հյուրն է լինելու «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» ժողովածուի հեղինակ Աշոտ Հունանյանը: Նրա հետ «Հոգևոր աշխարհ» հաղորդաշարով հարցազրույցը հայ ժողովրդին վերաբերվող տեսիլքների մասին է:
Մեր ժողովրդի պատմության ընթացքում մեր ժողովրդին շարունակ տրվել են հայտնություններ, այդ թվում նաև` տեսիլքներով: Այս համոզմանն է «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքի
հեղինակ Աշոտ Հունանյանը, որն իր այս ուշագրավ աշխատության մեջ այդ կապակցությամբ գրել է.
«Հայաստանը քրիստոնյա դարձավ տեսիլքով, հայոց ճարտարապետությունն իր ուրույն ոճն ու առանձնահատկությունը ստացավ տեսիլքով, մեր գիր-գրականությունը ունեցանք տեսիլքով, մեր բոլոր դարերի նահատակներից շատերը սրբացան տեսիլքներով»:
«Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքում հեղինակն ի մի է բերել հայերի և Հայաստանի մասին այն բոլոր տեսիլքներն ու մարգարեությունները, որոնք կարողացել է հայթայթել տարբեր աղբյուրներից: Նկատի ունենալով սա, հեղինակը տվել է նաև տեսիլքի բացատրությունը:
Ապրիլի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 10:00-11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգհարել
և իրենց հարցերն ուղղել բանախոսին ԱՄՆ-ից 818 9675321, իսկ Հայաստանից 060 351131 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Հաղորդումը վարելու է հրապարակախոս, «Նոյյան Տապան»-ի հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան   -   Առեղծվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1268 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար