Սաշիկի 50-50-ից էլ մենք ոչ մի բան չունենք Փաշինյանի ամպագոռգոռ հայտարարությունից հետո. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)



11-09-2018 20:17:56   | Հայաստան  |  Քննաարկում
 

 
 
 
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճից ազատ արձակելու փաստին, Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ, հրապարակախոս, գրող, նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանն այսօր «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց.
«Ամսի 27-ին ես ասացի, որ, այո՛, կկալանեն Ռոբերտ Քոչարյանին, հետո 2-4 շաբաթվա մեջ բաց կթողնեն, հետո նորից կփորձեն կալանել: Ինչո՞ւ էի այդպես կարծում: Շատ պարզ. որովհետև այն խոստումների հեղեղը որ տրվեց, իզուր չտրվեց այդ ամենը, գիտեք…
Այսօր ասում են, որ ոստիկանության դռները մարդիկ կոտրում են իրենց բողոքներով, բայց այդ բողոքները վերաբերվում են ո՛չ միլիարդավոր դոլարներին, ո՛չ 50-50-ի, այն որ ասում էին (ես էլ եմ դա ասել)` Սաշիկն ամեն տեղ 50-50 է, նույնիսկ մեր երկրի անունը, մի օր էլ ես ասացի, փոխենք, սարքենք 50-50: Նույն վարչապետն անեկդոտ պատմեց 50-50-ի վերաբերյալ և երկիր հրավիրեց ներդրողներին, նրանք էլ, չգիտես ինչու, մինչ այսօր չկան, այսինքն` ես գիտեմ ինչու չկան: Այդ 50-50-ից էլ մենք ոչ մի բան չունենք այդ ամպագոռգոռ հայտարարությունից հետո: Բայց էլի, թեև այսքան զգուշացնում ենք, այնտեղ մանկլավիկներ կան, համացանցում գրում են` շեշտակի հարված կոռուպցիային… Արդեն ծիծաղելի է դառնում, որովհետև այդ շեշտակի հարվածը չկա, և ես չեմ կարծում, որ այդ շեշտակի հարվածը կլինի»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
 
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 9290 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար