Ողբերգական դեպք Արարատի մարզում. Արտաշատի շուկայում հայտնաբերվել է 45-ամյա տղամարդու դի. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը.shamshyan.com

17-10-2018 15:34:59   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գլխավոր շուկայում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիշա Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները շուկայի տարածքում գտնվող կիսակառույց շինության մոտ հայտնաբերել են Վերին Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Համլետ Գաբրիելյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, էլեկտրահարվել է։ Փաստի առթիվ քննիչ Գ. Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com 

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 539 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար