Այդ ռիսկն արդեն ոչ թե ռիսկ կլինի, այլ արկածախնդրություն. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)



18-10-2018 21:17:12   | Հայաստան  |  Քննաարկում
 


 
 
Տարբեր քաղաքագետներ, փորձագետներ բազմիցս խոսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում առկա ռիսկերի մասին՝ նշելով, որ հրաժարականին հաջորդած երկու շաբաթվա ընթացքում, այնուամենայնիվ, հնարավոր է, որ Ազգային ժողովի պատգամավորները, չնայած իրենց նախնական խոստմանը, նիստ գումարեն, վարչապետ ընտրեն և այլն, և այլն: Պատասխանելով այն հարցին, թե այս պահին ինչ ռիսկեր են առկա, «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր («Ելք» խմբակցություն) Հովիկ Աղազարյանն ասաց.
«Իհարկե, ռիսկեր կան, դրանք շատ մեծ չեն, բայց, բոլոր դեպքերում, կան: Շատ մեծ չեն, որովհետև քաղաքական ուժերը, ըստ էության, հայտարարել են, որ իրենք, որպես խմբակցություններ, թեկնածուներ չեն առաջադրելու, չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, բայց առաջին, այսպես կոչված, 7 օրից հետո գործում է օրենքի մյուս՝ համապատասխան մասը, ըստ որի, պատգամավորների մեկ երրորդ մասն ինքը կարող է առաջադրել վարչապետի թեկնածու: Այստեղ արտաքուստ թվում է, թե հակասության մեջ չեն իրենք իրենց ասածների հետ. խմբակցությունը չի առաջադրում, իսկ պատգամավորներն օժտված են իրենց հրամայական մանդատով ու կարող են համախմբվել մեկ երրորդով և առաջադրել թեկնածու՝ օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից: Ի՞նչ հետևանքներ կունենա դա՝ արդեն այլ հարց է: Բոլոր դեպքերում, մի քանի օր առաջ առիթ եղավ այս մասին խոսելու, և ես ասացի, որ այս ռիսկն արդեն ոչ թե ռիսկ կլինի, այլ արկածախնդրություն, եթե հաշվի առնենք հոկտեմբերի 2-ին հրատապ ռեժիմով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նկատմամբ ժողովրդի ցուցաբերած կայծակնային ռեակցիան… Պատկերացրեք իրավիճակ, որ քաղաքական ուժը հայտարարում է, որ ինքը չի առաջադրելու վարչապետի թեկնածու որպես քաղաքական միավոր, համաձայն է ժողովրդի տրամադրություններին, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբեր ամսին, չնայած իրենք գտնում են, որ կարելի է մի 3-4 ամիս հետաձգել, բայց, այդուհանդերձ, համաձայն են, ու դրանից հետո այդ նույն քաղաքական ուժի պատգամավորների մի մասը և մի ուրիշ քաղաքական ուժի պատգամավորների մի մաս միավորվեն և առաջադրեն վարչապետի թեկնածու: Դա գողություն կլինի ուղղակի, ժողովրդի ձեռքից իշխանության գողություն, և ժողովուրդը…»:
Անդրադառնալով այն իրողությանը, որ մենք ոչ վաղ անցյալում ունեցել ենք նախադեպ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ամբողջ աշխարհին հայտարարել է, որ նախագահական ընտրություններից հետո այլևս չի պատրաստվում որևէ ձևով ղեկավարել երկիրը, բայց հետո ընտրվեց վարչապետ, «Քննարկում» հաղորդաշարի հյուրն ասաց.
«Այո, և արդյունքը մենք տեսանք, որովհետև ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց և չընդունեց, ամենաքիչն այդ մոտեցումը չընդունեց՝ երկրի ղեկավարի կողմից իր ասած խոսքերին ոչ հետևողական լինելու պատճառով»:
 Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 730 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար