ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Մինսկում

16-11-2018 13:26:40   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Նոյեմբերի 15-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի գլխավոր դատական կատարող Դմիտրի Կովալենկոյի հրավերով շրջայց է կատարել Բելառուսի հարկադիր կատարման գլխավոր վարչության Մինսկի տարածքային ստորաբաժանումում՝ տեղում ծանոթանալով բելառուս գործընկերների աշխատանքային պայմաններին, գործնական կարողություններին, քննարկել նրանց հետ կատարողական վարույթների ընթացքին, դրանց նմանությանն ու տարբերությանն առնչվող մի շարք հարցեր: Շրջայցին մասնակցել են նաև Ռուսաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի հարկադիր կատարման ծառայությունների պատվիրակությունները:
 
Նույն օրն առավոտյան Մինսկում կայացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը: Ընդունելությանը ներկա է գտվել նաև Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը:
Զրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանն Արմեն Ղևոնդյանին ներկայացրել է, որ Ծառայությունը կարևորում է միջազգային համագործակցության ակտիվացումն ու խորացումը գործընկեր կառույցների հետ՝ հաստատուն քայլերով իր դիրքերն ամրապնդելով միջազգային հարթակում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Բելառուսի հարկադիր կատարման մարմինների սերտ համագործակցությանը: 
Հիշեցնենք, որ Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 13-15-ը Մինսկում էր՝ մասնակցելու «Հարկադիր կատարման համակարգի զարգացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 510 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար