Երևանի քաղաքապետի ընտրությունը և ժողովրդավարությունը

16-11-2018 13:29:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Շատ երկրներում քաղաքապետի պաշտոնը բարձր դասվող պաշտոններից է տեղական կառավարման ոլորտում:
Ամբողջ աշխարհում կան տարբեր տեղական օրենքներ և սովորույթներ` կապված քաղաքապետի իրավասությունների հետ, և դա պայմանավորված է նրանով` քաղաքապետը ընտրվել է ուղի՞ղ ընտրությամբ, թե՞ միջնորդավորված: Կախված ընտրական համակարգից՝ քաղաքապետը կարող է լինել գործադիր իշխանության ղեկավարը`տեղական կառավարման ոլորտում, կարող է ղեկավարել մի քանի անդամից կազմված կառավարող մարմինը`որոշ չափով անկախ կամ ամբողջովին զրկված անկախությունից, և վերջիվերջո, քաղաքապետը կարող է ունենալ զուտ ձևական դեր: Քաղաքապետի ընտրությունը կարող է լինել ուղիղ` հանրության կողմից, կամ ավագանու կողմից` միջնորդավորված:
 
ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ «Իրազեկ քազղաքացիների միավորում» ՀԿ-ում փորձեցինք կատարել մի փոքրիկ հետազոտություն`ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը քաղաքապետեր ընտրելու հարցում, որ հասկանանք, թե որ ճանապարհն է ավելի ճիշտ՝  քաղաքապետի անմիջակա՞ն ընտրությունը, միջնորդավորվա՞ծ ընտրությունը, ինչպես արվում է Երևանում, թե՞ նշանակովի ձևը:
Ուսւմնասիրելով 100-ից ավելի մայրաքաղաքների փորձը՝ նկատում ենք, որ այն երկրներում, որտեղ քաղաքապետն ընտրվում է ժողովրդի կողմից`անմիջական ընտրությունների արդյունքում, արձանագրվում են ավելի բարձր ժողովրդավարության ցուցանիշներ:
Այդ ամենի հետ մեկտեղ՝ կան նաև երկրներ, որոնք, պատկանելով միջնորդավորված ձևով ընտրող երկրների շարքին, միևնույն է, ունեն բարձր ժողովրդավարության ցուցանիշ: Այստեղ, սակայն, պետք է նկատել, որ տոկոսային հարաբերակցությամբ, միևնույն է, նրանք զիջում են անմիջականորեն ընտրող երկրներին:
Զգալի տարբերություն է նկատվում այն երկրների դեպքում, որտեղ քաղաքապետը նշանակվում է: Այդ երկրներում ժողովրդավարությունը բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում:
Հետազոտության մյուս առարկան հանդիսանում էին 750.000-1.500000 բնակչություն ունեցող քաղաքները: Պատկերը գրեթե չէր տարբերվում:
Որպես ժողովրդավարության ցուցանիշ՝ վերցրել ենք FH և EIU տվյալները: Ներկայացված գրաֆիկները պատկերը կդարձնեն ավելի ամբողջական:
 
 
  
 
 
 
 
 
 
Ժենյա Բարսեղյան
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 462 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար