ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՄԻՊ-ը կաշխատի արտակարգ ռեժիմով

16-11-2018 17:07:55   | Հայաստան  |  Իրավունք
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կաշխատի շուրջօրյա, արտակարգ ռեժիմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
 


«Մենք շատ ուշադրությամբ հետևում ենք նախընտրական գործընթացին: Ստեղծված է աշխատանքային խումբ: Մենք հաջորդ շաբաթվա սկզբում հատուկ հայտարարություն կանենք այդ խմբի խնդիրների, կարգավիճակի հետ կապված, ինչպես մշտապես անում ենք: Ողջ քարոզարշավի ընթացքում աշխատելու ենք շուրջօրյա արտակարգ ռեժիմով` հատուկ ուշադրություն դարձնելով ընտրական իրավունքների պաշտպանությանը, հատկապես լրագրողների աշխատանքի, դիտորդների աշխատանքի պաշտպանությանը, կրթական հարցերին, որովհետև ես մշտապես քննադատել և հարց եմ բարձրացրել, երբ արվում էին մանկապարտեզի ու դպրոցի` քաղաքական գործընթացին ներգրավելու փորձեր»,- ասաց Թաթոյանը:
 
 
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` իրենք արդյունավետ համագործակցում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների, կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 686 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար