«Օրվա թեման». Հայկական արևը ռուսական գազի լավագույն այլընտրանք. Ինչո՞ւ չպետք է հապաղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



12-01-2019 18:53:10   | Հայաստան  |  Օրվա թեման
 


Ռուսաստանը Հայաստանին մատակարավող գազը թանկացրեց 15 դոլարով՝ 1000 խ/մ-ի դիմաց 150 դոլարը դարձնելով 165: 
 
Ճիշտ է
, առայժմ այս թանկացումը անհատ սպառողը չի զգա, որովհետև ներքին շուկայի համար գործող սակագինը նույնը կմնա, բայց այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այս թանկացումն ի վերջո թանկ չի նստի հայաստացիների վրա: 
 
Եվ այնուամենայնիվ, ինչու ունենալով արևային էներգետիկան զարգացնելու մեծ ռեսուրսներ, Հայաստանը դեռևս շարունակում է կախում ունենալ ռուսական գազից:
 
«Մենք երկար տարիներ սովոր ենք, որ էլեկտրաէներգիա օգտագործելու համար պետք է վճարենք, բայց արդեն փոխվել է աշխարհը, և հատկապես արևային էներգետիկայի շնորհիվ յուրաքանչյուր սպառող կարող է լինել նաև արտադրող և չվճարել սպառած էներգիայի համար, ավելին՝ այսօր ստեղծված են պայմաններ սպառածից ավելի արտադրած էլեկտրաէներգիան վաճառել ցանցին: Հիմա ինչպես է ստացվում, որ այս գայթակղիչ առաջարկությունը մասայական մշակույթ չի դառնում: Որովհետև մարդիկ միշտ կապված են սովորույթների հետ և հոգու խորքում մենք դա համարում ենք ավելի կայուն, ավելի հուսալի մեթոդ՝ չհաշված որ, եթե օրինակ 90-ական թվականներին մենք ունենայինք մեր արևային կայանները, Հայաստանում էներգետիկ կոլապս չէր լինի»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արևային համակարգերի արտադրությամբ զբաղվող «Ֆրի Էներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Չոբանյանը: 
 
Օր-օրի գազային և նավթային պաշարները աշխարհում սպառվում են, ինչն էլ հանգեցնում է դրանց գնի բարձրացման, ուստի Հայկ Չոբանյանը կոչ է անում քաղաքացիներին հաղթահարել նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ
մինչ օրս ունենացած վախերը և վստահորեն շարժվել դեպի արևային էներգետիկայի զարգացում: 
 
Այսպիսով, Հայաստանը Ռուսաստանից գազ կգնի ավելի թանկ, ինչն իհարկե վատ է, սակայն եթե որպես խնդրի լուծում Հայաստանում զարկ տրվի այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, գուցե իսկապե՞ս կարելի է ասել՝ Չկա չարիք առանց բարիքի: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Օրվա թեման
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3838 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար