Պետրոս Ղազարյանի կինը փոխնախարար է նշանակվել. hraparak.am

15-02-2019 16:48:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 


hraparak.am Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը։ Անտեղյակ ընթերցողին կարող է հետաքրքրել, թե ով է Ժաննա Անդրեասյանը եւ ինչպես է հայտնվել այս պաշտոնին։ 
 
Հրապարակը տեղեկացավ, որ նորաթուխ փոխնախարարը Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է։
 
Մեզ հետ զրույցում Ղազարյանը չցանկացավ մեկնաբանել իր կնոջ նշանակումը՝ ասելով․ «Ես չեմ մտնում էդ դաշտը, որովետեւ ես այդտեղ սուբյեկտիվ եմ»։
 
Ակնհայտ է, որ երկար տարիներ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի եւ նրա մերձավորների կարգավիճակն ու կեցության մակարդակը էականորեն բարձրացան հեղափոխությունից եւ հատկապես՝ «Կենտրոնից» դուրս գալուց հետո։ Լուրեր կան, որ նա հավակնում է Հանրայինի տնօրենի պաշտոնին։
 
 
 
 
պաշտոնին։    Հրապարակը
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 675 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար