Այսօր պետական համակարգի աշխատողների աշխատանքային որակի բարձրացման խնդիր ունենք. Էդուարդ Աղաջանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



15-02-2019 17:43:04   | Հայաստան  |  Հասարակություն
 


Այսօր պետական համակարգի աշխատողների աշխատանքային որակի բարձրացման խնդիր ունենք: 
 
Ինչպես փետրվարի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նկատեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, երկար տարիներ պետական համակարգում գործել են աշխատողներին խրախուսելու և վարձատրելու տարբեր մեխանիզմներ, որոնք այժմ չեն գործում, ինչն էլ որակյալ աշխատուժի ներգրավման անհրաժեշտություն է առաջացրել: 
 
Ըստ նրա՝ կառավարությունն
այս պահին լուրջ պատրաստված և փորձ ունեցող մենեջերների կարիք ունի, որոնք մասնավոր հատվածում բավականին բարձր աշխատավարձ են ստանում: 
 
Է. Աղաջանյանի խոսքերով՝ նշյալ անձանց պետական համակարգում ներգրավվելու համար հայրենասիրական մղումները բավարար չեն, ուստի անհրաժեշտ է նաև վերանայել պետական աշխատավարձերի չափը՝ դրանք համադրելի դարձնելով մասնավոր հատվածի աշխատավարձերի հետ:  
 
Անդրադառնալով օպտիմալացման արդյունքում պետական աշխատանքը կորցրած աշխատակիցների հետագա ճակատագրին՝ Է. Աղաջանյանն ընդգծեց. 
 
«Եթե հետևեցիք, վարչապետի կողմից սոցապ նախարարին հանձնարարական է տրվել, որպեսզի մանրամասն տեղեկատվություն գեներացվի ՀՀ-ում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Եվ այս պրոցեսի արդյունքում է, որ մենք օպտիմալացման հետևանքով կրճատված աշխատողների, ինչպես նաև գործազրկության հարցը պետք է փորձենք լուծել: Եվ սա մեկ օրվա լուծվելու հարց չէ, բայց մենք այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 609 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար