Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ղեկավարը բնակակիչներին իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ տրամադրում. ՀՔԱՎ

15-02-2019 17:57:36   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
2019թ. փետրվարի 17-ին կայանալիք Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզչության ընթացքում համայնքի գործող ղեկավարը, որը նաև թեկնածու է, չարաշահում է վարչական ռեսուրսները, բնակիչներին խոստումներ տալիս և իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ տրամադրում:
 


Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ստացել փետրվարի 13-ին և հաջորդ օրը հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Տավուշի մարզի դատախազություն:
 
Ըստ մեր ստացած տեղեկությունների՝ համայնքի ղեկավարը
բնակիչներին խոստանում է գարու սերմնացան և պարարտանյութ տրամադրել, ինչպես նաև բնակիչների օգտին իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ է տալիս նրանց ունեցած անասնագլխաքանակի վերաբերյալ՝ սոցիալական ծառայություն ներկայացնելու նպատակով: Այդ տեղեկանքներն ստորագրված են գյուղի անասնաբույժի անունից այն դեպքում, երբ վերջինս գտնվում է հիվանդանոցում և չէր կարող ստորագրել դրանք:
 
Այս միջոցներով, ըստ մեր աղբյուրների, համայնքի ղեկավարը փորձում է համոզել ընտրողներին իր օգտին ընտրություն կատարել:
 
hcav.am
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 462 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար