Արարատ Միրզոյանի ելույթը վատը չէր, շատ վատն է ջրամբարների գաղափարը.Քաղաքագետ

15-02-2019 19:15:22   | Հայաստան  |  Քաղաքական

Արարատ Միրզոյանի ելույթը վատը չէր` չհաշված մի քանի կետ:

Ջրամբարների գաղափարն է վատը: Շատ վատը: Բնապահպանական տեսանկյունից ջրամբարները գրեթե միշտ ավերիչ ազդեցություն են թողնում ջրային ռեսուրսների կենսոլորտի և բնության վրա: Ջրամբարների դարն Արևմուտքում վաղուց անցել է: Այսօր Աֆրիկայում կառուցվող Եթովպական Մեծ Վերածննդի Ամբարտակը, որ նախկինում Հազարամյակի էր կոչվում, ահռելի խնդիրներ է վեր հանել, որը լավ օրինակ է այդպիսի նախագծերի անթույլատրելիության: Հայաստանում կարծես թե ամենաբարձր մակարդակով դեռևս նոր թևակոխում են այն ժամանակաշրջան, որն Արևմուտքում անցյալ դարի հիսնականներին էր և որից հիմա արմատապես հրաժարվել են զարգացած երկրներում: Հեղափոխական երկրի համար դա հեղափոխությանը հակառակ տրամաբանություն է ի ցույց դնում: Հատկապես` բնապահպանական հարցերում:

 

Հայկ  Ա. Մարտիրոսյան 

Քաղաքագետ

 

 

 

 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 795 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար