Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

16-02-2019 11:41:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորությամբ:
 


Փոխվարչապետը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի պետական և մասնավոր հատվածի համար վստահելի գործընկեր ԵՆԲ-ի հետ
համագործակցության շարունակական զարգացումը: Ներկայացնելով Կառավարության ծրագրի հիմնական դրույթները՝ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ նոր կառավարության արժեքային բոլոր սկզբունքները արտացոլվել են ծրագրի մեջ: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ԵՆԲ-ի հետ համատեղ ծրագրերը կխթանեն կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացումը:
 
ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին երկրի համար այս կարևոր ժամանակահատվածում իրենց պատվիրակությանն ընդունելու համար: Նշելով, որ մոտ 11 տարի ԵՆԲ-ն գործունեություն է ծավալում Հայաստանում՝ Մաչեյ Չուրան ներկայացրել է Բանկի կողմից իրականացված ծրագրերն ու առաջիկա նախագծերը:
 
Երկուստեք կարևորվել է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում ԵՆԲ կողմից արդեն իսկ իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը: Փոխվարչապետը բարձր է գնահատել հատկապես Կենտրոնական Բանկի հետ համագործակցությամբ  մասնավոր հատվածում ԵՆԲ կողմից իրականացվող ծրագրերը, որոնք իրենց նպաստն են բերում երկրի տնտեսության զարգացմանը: 
 
Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ Վասիլ Հուդակի առաջիկայում կայանալիք Հայաստան այցին ընդառաջ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 537 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար