Արսեն Թորոսյանի ելույթը Պոլսո պատրիարքարանում

16-02-2019 11:51:17   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն
 


Հատված առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ելույթից Պոլսո պատրիարքարանում՝ հայ համայնքի ներկայացուցիչների առաջ, որպես թավշյա հեղափոխությունից հետո իրենց այցելած կառավարության առաջին անդամ։
 
«Այնպես է ստացվել, որ ես կառավարության առաջին անդամն եմ, որ եղել է այստեղ մայիսից հետո, և դա ինձ համար մեծ պատիվ է: Երևի տեղյակ
եք, որ Հայաստանում վերջին շրջանում կտրուկ դրական փսփոխություններ են լինում, և երեկ եղավ վերջնական ակորդը՝ կառավարության ծրագրի ընդունումը: Ես և իմ գործընկերները պետք է լծվենք այն աշխատանին, որը խոստացել են հայ ժողովրդին:
 
Առանց մայր հայրենիքի սփյուռքը չի կարող գոյատևել: Շատ եմ կարևորում նաև Թուրքիայի հայ համայնքի դերը: Այստեղի հայ համայնքը մի փոքր ավելի անջատված է Հայաստանից:
Մեզ համար շատ կարևոր է, որ փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է  և դրամի կարիք ունի, այլ կարիք ունի զարգանալու և հարստացնելով այն մարդկանց, ովքեր կուզեն զարգացնեն այն: Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք, մենք կարիք ունենք զարգանալու Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի շնորհիվ»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 731 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար