Հրդեհ Շամլուղ բնակավայրում (լրացաված)

18-02-2019 13:54:24   | Լոռու մարզ  |  Հասարակություն
Փետրվարի 18-ին, ժամը 03:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում Բադեն թաղամասի տներից մեկում:
 


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բադեն
թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկին կից խորդանոցում և ավտոտնակում (մոտ 60 քմ):
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:33-ին, մարվել՝ 09:22-ին:
 
Ամբողջությամբ այրվել են երկու խորդանոցները (մոտ 27 քմ և 25 քմ), անասնագոմը (մոտ 35 քմ) և ավտոտնակը (մոտ 12 քմ):
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 287 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար