Վիգեն Քոչարյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության առաջին պլատֆորմի հանդիպմանը

20-02-2019 18:24:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում 2019թ. փետրվարի 19-ին մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության «Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» առաջին պլատֆորմի 19-րդ հանդիպմանը:
 
Վերջինի ընթացքում քննարկվել են ԱլԳ երկրներում, իրավունքի գերակայության ամրապնդմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը, դատական որոշումների պարտադիր կատարման ամրապնդմանը, ընտանեկան
բռնության և սեռական ոտնձգության դեմ պայքարին առնչվող հարցեր:
 
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն իր ելույթում ներկայացրել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի հիմնական կարգավորումները, ինչպես նաև անդրադարձել է օրենքի արդյունավետ իրագործման հիմնահարցերին: Վիգեն Քոչարյանը խոսել է նաև ՀՀ կողմից 2018թ. հունվարին ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման գործընթացից:
 
Հանդիպման շրջանակում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկվել է մարդու իրավունքների ոլորտում ՀՀ հանձնառությունների կատարմանն ուղղված հնարավոր աջակցության հիմնահարցերը:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 431 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար