Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ

20-02-2019 19:00:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:
 

Զրուցակիցները կարևորել են հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը և համատեղ ծրագրերի իրականացման սահուն ընթացքի ապահովումը՝ ի նպաստ երկու հայկական պետությունների շարունակական զարգացման: Կողմերը համակարծիք էին,
որ ոլորտային քաղաքականությունները և խոշոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Արցախում, պետք է միմյանց հետ համադրելի ու համահունչ լինեն:
 
Քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման հեռանկարները:
 
Տիգրան Ավինյանն ու Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել են նաև թվայնացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և կադրային քաղաքականության հարցերին:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 476 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար