Քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները

21-03-2019 17:23:47   | Հայաստան  |  Իրավունք
 


 
ՀՀ  քննչական կոմիտեի Երև
ան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու  9-ամյա երեխայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները, պատճառները:
 
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 27-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և  «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը և երկու ուղևորները, ինչպես նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևորները՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են, համապատասխանաբար, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի»   բժշկական կենտրոններ: Իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել: 
 
2019թ. մարտի 19-ին՝ ժամը 20:15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ ծնված 2010թ., «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման  բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
 
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, որի նախաքննությունն իրականացվում է  ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում:
 
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
 
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ ավտովթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով
նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 253 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար