Ճապոնիայի դրամաշնորհը կծառայի Հայաստանում կանանց և երեխաների առողջության պաշտպանությանը

21-03-2019 19:14:29   | Հայաստան  |  Հասարակություն
Առողջապահության նախարարության հարկի տակ տեղի է ունեցել «Երևանում սեռավարակներով տառապող հղի կանանց համար բժշկական սարքավորումների տրամադրման նախագծի» դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Այն տրամադրվել է «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում:
 


Պայմանագիրը ստորագրել են Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։ Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել առողջապահության
նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը։
 
«Ուրախ եմ տեղեկացնել, որ «Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի դրամաշնորհային օժանդակությունը 88,748 ԱՄՆ դոլարի չափով այժմ կծառայի Հայաստանում կանանց և երեխաների առողջության պաշտպանությանը»,- ասել է Ջուն Յամադան և հավելել, որ երեխաների առողջությունն է առողջ հասարակության բանալին, ինչը նշանակում է, որ պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները`օգնելու նորածիններին լույս աշխարհ գալ առանց հիվանդությունների:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 420 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար