ԿԳ նախարարի տեղակալն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ

21-03-2019 19:05:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է  Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով կոմիտեի (CDPPE)  բյուրոյի անդամ` դառնալով հեղինակավոր  այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան:
 


Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության
հարցերով ղեկավար կոմիտեի 11-րդ լիագումար նստաշրջանը մեկնարկել է մարտի 19-ին, Ստրասբուրգում: Միջոցառմանը հրավիրված են 50 պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացնում են հանրակրթության և բարձրագույն կրթության պլանավորումը, քաղաքականության մշակումը և իրագործումը:
 
Կոմիտեի անդամ 50 պետությունից միայն չորսն են պատվիրակների ներկայացմամբ ընտրվում բյուրոյի անդամ, որոնց թվում այս անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:
 
Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոն կարևոր որոշումներ կայացնող և  նախարարական կոմիտեի նիստերի օրակարգի բովանդակությունը  ձևավորող մարմին է:
 
Նշենք, որ ԵԽ-ն կրթության ոլորտում մի շարք հիմնարար կոնվենցիաներ ունի, որոնց անդամակցում է նաև Հայաստանը` իրականացնելով ծրագրեր կրթության բոլոր մակարդակներում:
 
ԵԽ Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի նստաշրջանի աշխատանքները կավարտվեն մարտի 22-ին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 463 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար