Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը

22-03-2019 14:49:52   | Հայաստան  |  Հասարակություն
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հանդես է եկել Երևանում 2015 թվականից գործող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը վերանվանելու նախաձեռնությամբ:
 


Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ առաջարկվում է Երևանին պատկանող դպրոցն անվանափոխել «Հայ-ռուսական գեղասահքի դպրոց» անվամբ:
 
«Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է ՌԴ Դաշնային ժողովի
հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինայի՝ Բաքվում արած հայտարարությունից հետո: Բաքվում հանկարծ նա դարձել է «ցեղասպանագետ»՝ խոսելով հայերի գործած «հանցանքների», Խոջալուի դեպքերի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին: Նախագիծը պատրաստ է, մենք առաջարկում ենք մյուս երկու խմբակցություններին միանալ նախագծին, ինչը հնարավորություն կտա հարցը բերել օրակարգ», ասել է նա:
 
Նիստի ընթացքում ավագանու մյուս երկու խմբակցություններն իրենց համաձայնությունը տվեցին հարցը օրակարգ ներառելու համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 594 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար