Ինչպես ճիշտ ծեծել կնոջը. Հատուկ ձեռնարկ տղամարդկանց համար. hraparak.am

19-04-2019 18:04:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Քաթարցի սոցիոլոգ Աբդ ալ-Ազիզ ալ-Հազրաջը իր յութուբյան ալիքում հրապարակել է ուղեցույց ձեռնարկ այն մասին, թե ինչպես պետք է մահմեդական տղամարդը ճիշտ ծեծի կնոջը։
 


Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Ձեռնարկը, որը իրենից ներկայացնում է տեսահոլովակ, պատմում են այն մասին, թե մահմեդական տղամարդն իր կնոջը պատժելու համար ինչպես պետք է ճիշտ կերպով, իսլամի տառին համապատասխան, ծեծի
կնոջը։ Տեսահոլովակում ճիշտ ծեծելու տեխնիկան ցուցադրվում է մի տղայի վրա։ Ըստ այդ ուղեցույցի, տղամարդը պետք է իր կնոջը ծեծի թեթեւ եւ անցավ, սակայն այնպես, որ կինը զգա ամուսնու ուժը եւ իր կանացիությունը։ Այսպես, ըստ Ղուրանի, Մուհամմեդ մարգարեն արգելել է հարվածել դեմքին։ Տղամարդը չի կարող հարվածել իր կնոջ կամ կանանց դեմքին /դեմքերին/։ Պարտադիր կերպով, մինչեւ ծեծելը պետք է խոսել, բացատրել, խորհուրդ տալ, որպեսզի կինը հասկանա իր սխալը իսկ երբ համառի, նոր այն ժամանակ կարելի է ծեծել։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3832 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար