Վթարի վերացում Սևանում

19-04-2019 18:33:38   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն
Նոր էր հայտարարված պլանային ջրանջատումից հետո սկսվել վերականգնվել ջրամատակարարումը Սեւանում ու հարակից 8 գյուղերում, երբ գրանցվեց վթար, այն էլ խոշոր՝ նշված բնակավայրերը սնող «Հացառատ – Լճաշեն» 500 միլիմետրանոց ջրատարի վրա՝ Սևան – Գավառ մայրուղու Չկալովկայի հարակից տարածքում (չիչխանի անտառում)։ Իհարկե, ոչ հաճախ, բայց այսպես էլ է լինում:
 

Ջրանջատումը, ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, ստիպված էին երկարաձգել: Բայց դանդաղել էլ չէր կարելի: Ժամանակը թանկ էր: Ջրի արտահոսքը խողովակաշարից 13-15 լիտր էր վայրկյանում: Հազարավոր
մարդիկ անջուր էին մնացել: «Արևելք» ՏՏ «Սևան» տեղամասի աշխատակիցները, հաշվի չառնելով ոչ հոգնածությունը եւ ոչ էլ Գեղարքունիքի սաստիկ ցուրտն ու առատ տեղացող ձյունը, մի գործից անցան մյուսին: Եւ հաջորդ երեկոյան, մոտ 21.00-ին, Վեոլիայի թիմը արդեն մթության մեջ վերջացրեց գործը ու սկսեց խողովակաշարը ջրով լցնել:
 
Այդ մասին՝ նաեւ լուսանկարաշարով:
 
Ահա, այսպիսի եղանակային պայմաններում վերացրեց վթարը Վեոլիայի թիմը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 462 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար