Երկու SIM քարտ նոր սերնդի iPhone-ներում. Ucom-ը գործարկեց eSIM տեխնոլոգիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



03-05-2019 14:52:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 


Ucom ընկերությունն այսօր գործարկեց eSIM տեխնոլոգիան, իսկ դա նշանակում է, որ iPhone XS, XS Max և XR սմարթֆոններ ունեցողները, ովքեր Ucom շարժական կապի բաժանորդներ են, կարող են օգտագործել երկու SIM քարտ միաժամանակ: 
 
Նոր տեխնոլոգիան եկել է փոխարինելու ֆիզիկական SIM քարտերին մասնավորապես նոր սերնդի iPhone-ներում, որոնցում ներկառուցված էլեկտրոնային SIM-ը կոչվում է eSIM: Այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է նախ բաժանորդագրվել eSIM ծառայությանը
և ստանալ հատուկ QR ԿՈԴ, այնուհետև բացել շարժական կապի կարգավորումներն ինտերնետին միացված սմարթֆոնի վրա, սկանավորել QR կոդը, որից հետո ներբեռնել և հաստատել բաժանորդագրությունը: 
 
Ինչպես մայիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում նկատեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, նորամուծության առավելությունն այն է, որ հատկապես արտերկրում iPhone օգտագործող Ucom բաժանորդներն այլևս երկրորդ քարտի հետ կապված խնդիրներ չեն ունենա: 
 
Ըստ նրա՝  այս պահին իրենց ընկերությունը բանակցում է նաև Apple Watch 3 կամ 4-ի և մի շարք այլ արտադրողների կողմից արտադրվող սմարթֆոնների օգտատերերին նույն հնարավորությունն ընձեռելու ուղղությամբ:  
 
«Եթե սովորական SIM-ի դեպքում դուք ֆիզիկական քարտն էիք տեղադրում հեռախոսի մեջ, ապա այս դեպքում դուք ուղղակի QR կոդն եք գեներացնում, որն ավտոմատ բոլոր կարգավորումները տեղափոխում է ձեր հեռախոսի մեջ»,-նշեց Հ. Եսայանը՝ հավելելով, որ տարածաշրջանում Հայաստանն առաջինն է, որը գործարկում է նոր տեխնոլոգիան: 
 
Այս պահին eSIM-ը գործում է աշխարհի ընդամենը 29 երկրներում: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3577 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար