Ucom-ը կրկնապատկել է Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս սակագնային պլաններով տրամադրվող ինտերնետը և րոպենները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



12-06-2019 18:26:53   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
Ucom ընկերությունն ամռան կապակցությամբ մինչև 2 անգամ ավելացել է շարժական կապի Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլաններում ներառված րոպեների, կարճ հաղորդագրությունների և ինտերնետի ծավալը: 
 
Ինչպես հունիսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց  Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, նշյալ  սակագնային պլանների բաժանորդները նույն ամսավճարի դիմաց ստանալու են մինչև 45 ԳԲ շարժական ինտերնետ և մինչև 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար: 
 
Ի դեպ, Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների բաժանորդները կարող են օգտագործել ներառված րոպեները նաև դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգելու համար։
 
«Մենք կրկնապատկեցինք այն բոլոր U սակագնային պլանները և Ունիվերսալ սակագնային պլանները ոչ թե նոր, այլ մեր բոլոր բաժանորդների համար, և իրենք ավելի շատ ինտերնետ ունեն այսօր, քան ունեին երեկ: Վստահ եմ՝ վաղն ավելի շատ կունենան, քան ունեն ասյօր»,- նկատեց Հ. Եսայանը: 
 
Նրա խոսքերով՝ ռոմինգի հետ կապված ևս նոր սակագնային առաջարկներ ունեն, որպեսզի Ucom բաժանորդներն արտերկրում հանգստանալիս որևէ խնդիր չունենան: 
 
Մասնավորապես, Ucom շարժական կապի այն բաժանորդները, ովքեր այս ամառ կմեկնեն հանգստանալու Եվրոպա՝  Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Եգիպտոսը կամ ԱՄԷ-ն, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներից մեկը և վայելել ռոմինգի ավելի մատչելի սակագինն սկսած 6․4 դրամից 1 ՄԲ համար։ 
 
Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։ Իսկ եթե ռոմինգ ծառայությունն արդեն ակտիվ է, ընդամենը պետք է հավաքել համապատասխան փաթեթի ակտիվացման կոդը:
 
Ըստ Հ. Եսայանի՝ ընկերության կողմից արված փոփոխություններն այնքան հարմար ու ձեռնտու են բաժանորդներին, որ նրանք չեն փորձի գտնել այլընտրանքային լուծումներ: 
 
Նշենք նաև, որ Ucom Ունիվերսալի և Ունիվերսալ Պլյուսի ներկայիս ու նոր բաժանորդները, անվճար ակտիվացնելով uMediaroom հավելվածը, կարող են դիտել 55 բազմաժանր հեռուստաալիք Ucom-ի շարժական TV-ով անգամ տանից դուրս: Շարժական TV-ն ունի 2 օրվա Catch up հնարավորություն: Իսկ ամենակարևորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո սպառված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի։
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 


Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2663 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար