Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը

18-06-2019 17:36:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփին: Հանդիպման հիմնական թեման Կառավարության կողմից ոլորտային ռազմավարությունների մշակումն ու այդ գործընթացում Հայաստանի զարգացման գործընկերների ներգրավվածությունն էր:
 


Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակվելիք ոլորտային ռազմավարությունների բովանդակության և կառուցվածքի վերաբերյալ: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ վերջնական փաստաթղթերի որակը
անմիջականորեն կախված է գործընթացի ճիշտ կազմակերպման և համակարգման հետ:
 
ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը փոխանցել է զարգացման գործընկերների պատրաստակամությունը աջակցությունը ցուցաբերելու ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում:
 
Մհեր Գրիգորյանը և Շոմբի Շարփը քննարկել են նաև այդ գործընթացի համակարգմանն առնչվող մի շարք կազմակերպչական և բովանդակային հարցեր:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 458 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար