ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկել են մի շարք օրինագծեր

18-06-2019 18:23:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 

 
 Հունիսի 18-ին տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր:
 
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, Ժաննա Գալստյանի նախագահությամբ, քննարկել է երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայցված՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Առաջին ընթերցումից հետո հանձնաժողովը նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացել: 
 
Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել
նաև «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման  մասին» Լեռնային Ղարաբաղի 
 
Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: Բոլոր նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: 
 
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» և «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
 
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթը հերթական նիստում քննարկելուն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:
 
-- 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 513 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար