Քոչարյանի 26-ամյա որդու հաշվին 18 մլն դոլար էր փոխանցվել. Գլխավոր դատախազ

19-06-2019 17:09:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում, անդրադառնալով Քոչարյանին կաշառքի դրվագով ներկայացված մեղադրանքին, հայտարարեց, որ այն ժամանակ Քոչարյանի 26-ամյա որդու հաշվին 18 մլն դոլար է փոխանցվել:
 


Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դատական նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ խոսքը իր եղբոր մասին է, քանի որ 2007 թվականին նա է եղել 27 տարեկան:
 
“Ոչ թե գումար է փոխանցվել, այլ
հաշվի շարժի մասին էր խոսքը: Ես շնորհակալ եմ պարոն Գլխավոր դատախազին, որ փաստորեն փարատեց այդ միլիարդավոր դոլարների մասին կարծիքները և խոսում է դրանից շատ ցածր գումարի մասին: Նա դա ասաց կաշառքի դրվագի հետ կապված: Ասաց՝ այ այս տարիներին իր մոտ շարժ է եղել: Ասում են՝ այս կինը՝ Սիլվա Համբարձումյանը նման բան հայտարարեց, այստեղ էլ այսքան գումար կա: Բայց ոչ մի կերպ դրանց կապը չկա, ոչ էլ նման ցուցմունք կա»,- ասաց Լևոն Քոչարյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4813 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար