Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

20-06-2019 12:16:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը  հունիսի 19-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ:
 


 ՀՀ Սահմանադրական
դատարանից տեղակցնում են, որ  հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսի իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։
 
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլն։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 432 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար