Հեսա Օսիպյանն իր բան ու գործը կթողնի և կսկսի Գևորգ Պետրոսյանի համար թիթեռ նկարել...

20-06-2019 14:30:00   | Հայաստան  |  Իրավունք
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին,որով խնդրել է նրանից տալ հանձնարարական Ճանապարհային ոստիկանությանը՝ ժամ առաջ արգելել հնամաշ խոշոր մարդատար և բեռնատար փոխադրամիջոցների շահագործումը՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ:
 


Կարդալով այս բաց նամակը,որը ի դեպ վերցրել և
տարածել էին մի շարք հեղինակավոր կայքեր,ակամայից հիշեցի մի հին պապական խոսք ՝ << Հեսա Օսիպյանը իր բան ու գործը կթողնի և կսկսի Գևորգ Պետրոսյանի համար թիթեռ նկարել>>:
 
Ուշագրավը այն է ,որ նման առաջարկ Ոստիկանապետին կատարում է ԱԺ պատգամավորը,որը նաև իմ համոզմամբ վատ իրավաբան չէ:
 
Ստիպված հիշեցնեմ Գևորգ Պետրոսյանին
 
ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Պետական մարմինները իրավասու են կատարել գործողություններ,որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:
Հնամաշ տրանսպորտային միջոցների շահագործման դադարեցում ՀՀ օրենքներով սահմանված չէ:
Ստացվում է հարգարժան ԱԺ պատգամավորը խնդրում է Ոստիկանապետ Վալերի Օսիպյանից կատարել մի գործողություն,որը դուրս է իր լիազորություններից և սահմանված չէ օրենքով:
Հետաքրքիր են նաև ԱԺ պատգամավորի թիրախավորված տրանսպորտային միջոցները՝ մարդատար և բեռնատար:
Կարող էք պատկերացնել մի պահ ինչ կկատարվի, ինչ սոցիալական դժգոհություն կառաջանա
եթե Ոստիկանապետը ընդառաջի ԱԺ պատգամավորի խնդրանքին:
Հազարավոր մարդիկ կզրկվեն իրենց սեփականությունը տնօրինելու իրավունքից,կկանգնի շինարարությունը և բեռնափոխադրումները,որը լրջագույն հարված կհասցնի տնտեսությանը և մարդկանց սոցիալական վիճակին:
Այսքանով կավարտեի և կհամարեի,որ ԱԺ պատգամավորը խորությամբ չի ուսումնասիրել խնդիրը և էմոցիոնալ նամակ է հղել,եթե չլիներ մի բայց…….
Բաց նամակը հրապարակվեց այն ժամանակ երբ Ոստիկանապետը հանցագործության և հասարակական կարգի պահպանման ճակատում ամեն օր գրանցում է նորանոր հաջողություններ,որը բնական է դուր չի գալիս նախկին ռեժիմի ջատագովներին:
Նամակով կարծում եմ փորձ է արվում շեղել Ոստիկանապետին իր բուն առաքելությունից,կեղծ օրակարգ ներմուծելով ստեղծել դժգոհության նոր ՝ անհիմն ալիք և մեղադրել Վալերի Օսիպյանին անգործության մեջ այն դեպքում ,երբ պահանջը դուրս է իր լիազորություններից:
Իսկ ի՞նչ է կատարել Վալերի Օսիպյանի ղեկավարած կառույցը իր լիազորությունների շրջանակում այսօր:
 
Մասնավորապես՝
Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեջ կասկածվողին
Էրեբունու քրեական հետախույզները բացահայտել են Տիգրան Մեծի պողոտայում կատարված կողոպուտը
Նաիրիի ոստիկանները բացահայտել են Քասախում կատարված բնակարանային գողությունը
Ոստիկանները հայտնաբերել են Նալբանդյան գյուղի գերեզմանատանը դանակահարություն կատարողին
Ոստիկանները բացահայտել են Նոր Նորքում կատարված բնակարանային գողությունը և ձերբակալել 4 անձի:
Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողին
Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերվել են օդանավակայանում
Սևանի ոստիկանների կողմից հետախուզվողին հայտնաբերվել են Արմավիրի մարզում
Ոստիկանները հայտնաբերել են կեղծ 5000-անոցներ իրացնողների և այլն:
 
Սակայն հարկ է նաև նշել ,որ ԱԺ պատգամավորի նամակը նաև ուրախացնող է:
Փաստացի ստացվում է,որ Ոստիկանապետի գործողությունները այնքան փայլուն են և անխոցելի, որ նրան քննադատելու համար այսպես կոչված ընդիմությանը մնացել է միմիայն կեղծ օրակարգ ստեղծելը,դիցուք ինչու են շահագործում հին տրանսպորտային միջոցները,վաղը կմեղադրեն Օսիպյանին որ կարկուտ է եկել,սահմանում լարված է,Արարատյան դաշտավայրում բերքատվությունը նվազել է և դրան զուգահեռ վերջին մեկ ամսում ՀՀ ում ավելի քիչ երեխա է ծնվել ,քան Քոչարյանի կառավարման տարիներին:
Ամփոփեմ ՝
Գործնթացները որոնք սկսել է Ոստիկանապետը անշրջելի են և նա չի շեղվի իր գործառույթից,այնպես որ ինչպես կասեր Վարչապետը ՝ << Հանգիստ նստեք տեղներդ>>:
 
Իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 901 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար