Գյումրիում որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը. Sputnik

20-06-2019 16:58:46   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Գյումրիում  երեկ՝ կեսգիշերին մոտ, մեծ թվով ոստիկաններ են այցելել Ղուկասյան փողոցի 12-րդ շենք։ Շենքի բնակարաններից մեկում իրավապահները հայտնաբերել են 71-ամյա կնոջ դի, որի գլխին ավելի քան 10 ծակած վնասվածք է եղել, որոնք դանակի հարվածների հետևանք են։
 


Թոշակառուի մարմնի մասերին ևս բազմաթիվ վնասվածքներ են եղել։ Ըստ շենքում շրջանառվող լուրերի՝ իրավապահները մինչև լուսաբաց որոնում են սպանվածի 50-ամյա որդուն։ Ըստ նրանց տեղեկությունների՝ հենց
որդին է սպանել մորը։
 
Ոստիկանները լուսադեմին բռնել են Երևանից վերադարձող տղամարդուն ու բերման ենթարկել։ Սպանված կինը ապրում էր որդու և դստեր հետ։
 
Դեպքի ժամանակ դուստրը տանը չի եղել։ Վերադառնալուց հետո նկատել է, որ երկար ժամանակ մայրը ննջարանից դուրս չի եկել, ուստի բացել է մոր ննջարանի դուռն ու տեսել այդ սարսափելի պատկերը՝ մոր արնաշաղախ դին։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 449 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար