Ամերիաբանկ և Զանգի համագործակցություն. այսուհետ Ամերիաբանկ հնարավոր է զանգահարել անվճար

20-06-2019 16:38:54   | Հայաստան  |  Ֆինանսներ
Ամերիաբանկը և Զանգի ընկերությունը հանդես են գալիս նոր առաջարկով, որի մասին հայտարարեցին համատեղ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: 
Այսուհետ  Zangi մեսենջերի միջոցով հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ` աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորներից և ռոումինգի առկայությունից՝ ընդամենն ունենալով հասանելիություն ինտերնետին: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է  պարզապես ներբեռնել Zangi մեսենջերը և ակտիվացնել ծառայությունը` դիմելով Ամերիաբանկ նախընտրելի կապի միջոցով` զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն կամ  ուղարկելով հաղորդագրություն Բանկի պաշտոնական ֆեյսբուքի էջին կամ www.ameriabank.am կայքի Live Chat-ին: Ակտիվացնելով ծառայությունը` հնարավոր կլինի Zangi մեսենջերով զանգահարել Ամերիաբանկ 4521 կարճ համարով և հետևել ինքնապատասխանիչի քայլերին:
 

 Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշում է. «Մենք պարբերաբար բարելավում և
հաճախորդամետ ենք դարձնում Բանկի կողմից մատուցվող ծառայությունները և կարծում ենք, մանավանդ արձակուրդային  շրջանում, Զանգիով Ամերիաբանկ անվճար զանգահարելու այս նորամուծությունը հնարավորություն կտա ՀՀ տարածքից դուրս գտնվող մեր հաճախորդներին հեշտությամբ կապ հաստատել Բանկի կոնտակտային կենտրոնի հետ և արագ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները կամ կատարել գործարքներ Հեռախոսային բանկինգ ծառայության շրջանակներում»: 
 
Ըստ Զանգի ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի` Զանգի ընկերությունն ունի կարևոր մրցակցային
առավելություններ. «Բանկի հաճախորդների համար, թերևս, ամենակարևորը տվյալների անվտանգությունն է։ Zangi մեսենջերը անվտանգ է, քանի որ մենք օգտագործում ենք վերջին սերնդի պաշտպանության մի քանի համակարգ։ Առաջին հերթին, տվյալների տեղափոխման ժամանակ կիրառվում է end-to-end տեսակի կոդավորումը, իսկ ոչ մի հաղորդագրության պատմություն Zangi-ն սերվերներում չի պահպանում։ Zangi-ն հեշտ է ինտեգրվում ընկերությունների ներքին հեռախոսային համակարգերի հետ՝ ապահովելով ինչպես ելքային, այնպես էլ մուտքային զանգերը Զանգի մեսենջերից դեպի ներքին հեռախոսային համակարգի համարները և հակառակը։ Բացի այդ, մեր մեսենջերը աշխատում է շատ ցածր ինտերնետ հասանելության պայմաններում, մասնավորապես՝ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում և խնայում է տրաֆիկ, օրինակ՝ 1MB ինտերնետով հնարավոր է մինչև 7 րոպե խոսել»:
Նշենք նաև, որ Բանկի Կոնտակտային կենտրոնը հասանելի է 24/7 ռեժիմով: 
 
Ամերիաբանկ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ`տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
 
Նոյյան տապան   -   Ֆինանսներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1232 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար