Վանաձորցի ծննդկանի մահվան գործով կհարցաքննվի նաև դատաբժիշկ-գինեկոլոգ Գ․ Օկոևը

20-06-2019 17:35:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հունիսի 20-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում վանաձորցի ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Դավիթ Շահվերդյանի պաշտպանը միջնորդեց հարցաքննել նաև հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի անդամ, գինեկոլոգ Գ․ Օկոևին։
 


Նախորդ 2 դատական նիստերին կրկին պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննվել էր նույն հանձնաժողովի անդամ, դատաբժիշկ-փորձագետ Հ․ Չախոյանը։ Ամբաստանյալ Դ․ Շահվերդյանն ու պաշտպան Ա․ Ոսկանյանը նշեցին, որ իրենց որոշ հարցերի պատասխաններ Հ․ Չախոյանը չի տվել՝ նշելով, որ այդ հարցին կարող
է նեղ մասնագետը պատասխանել, ինչի  համար էլ միջնորդում են հարցաքննել հանձնաժողովի անդամ գինեկոլոգին։
 
Մեղադրող դատախազ Գ․ Մանուկյանը նեղ մասնագետին առաջադրվելիք հարցերի մասին պաշտպանական կողմի պարզաբանումները լսելուց հետո չառարկեց միջնորդության դեմ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը նշեց, որ փորձաքննությունը սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին, իսկ հարցաքննված փորձագետը մանրամասն պարզաբանումներ է տվել։ Ա․ Չատինյանը դատարանին խնդրեց հաշվի առնել նաև գործը պատշաճ ժամկետներում քննելու պարտականության հանգամանքը և կարծիք հայտնեց, որ միջնորդությունը չպետք է բավարարվի։
 
 
Այնուամենայնիվ դատարանը բավարարեց միջնորդությունը։
 
Գ․ Օկոևի հարցաքննությունը կսկսվի 2019թ․ հուլիսի 2-ին։
 
hcav.am
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 800 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար