Գումար է հատկացվել ևս 32.5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման համար

20-06-2019 18:21:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2019 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից և 3 մլրդ 284.9 միլիոն դրամ հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Գումարի 3,258 մլրդ դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար է, իսկ 26.88 մլն դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ գնանշման հարցումը, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, իսկ նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը:  
 


Գործադիրը հավանություն է  տրվել  «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,700,000 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև հիմնականում
արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։ 
 
 
Այլ որոշումներ
 
 
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի լուծարման հետևանքով Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգի կիրարկման ընթացքում ծագած խնդիրների լուծման պահանջով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի 2019թ. բյուջեն կազմում է 638,600.8 հազ. դրամ, որից 33,292.0 հազ. դրամը նախատեսված է ծրագրի իրականացման նպատակով խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար: Ծրագրի շրջանակներում  նախատեսված է պայմանագիր կնքել 2400 հողօգտագործողի հետ, իսկ ծրագրերում ընդգրկել 2923 անձի: Որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես, ծրագրի խորհրդատվական բաղադրիչի գործառույթների կազմակերպումը ևս վերապահել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին:
 
Գործադիրի որոշմամբ  սեպտեմբերի 29-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: 
 
Կառավարության օրակարգից հանվել են 2-րդ, 4-րդ և 31-րդ հարցերը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 502 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար