ՊԵԿ-ը հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին

20-06-2019 19:02:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ
հունիսի 21-ին, ժամը 16.00-ին, ՊԵԿ վարչական շենքի նիստերի դահլիճում (Խորենացի 7, 4-րդ հարկ) տեղի է ունենալու ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը:
 
Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 102-Ն հրամանով հաստատված ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի, 17-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի նիստերը դռնբաց են:
Ինչպես նաև 17.1-ին կետի համաձայն, նախապես տեղեկացնելով Հանձնաժողովին և դիմում-բողոք բերած անձի համաձայնության դեպքում, նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել (տեսագրել) ցանկացած անձ, այդ թվում` զանգվածային լրատվության, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: 
 
Կոմիտեն հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հանձնաժողովի նիստի աշխատանքներին: 
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 470 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար