Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարով 2019 թ առաջին կիսամյակում 64 ահազանգ

15-07-2019 12:43:25   | Հայաստան  |  Հասարակություն
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում գործող «Թեժ գծի» 010 55 20 18 հեռախոսահամարով ստացվել է 64 ահազանգ, որոնցից 18-ը վերաբերել է բուսական, 20-ը՝ կենդանական աշխարհներին, 26-ը՝ շրջակա միջավայրի պահպանությանը, ստացվել է նաև 5 հարցում և քաղաքացիների կողմից՝ 55  գրավոր դիմում։
 


Բարձրացված բոլոր հարցերին պատասխանատուների կողմից տրվել է
սահմանված ընթացք, տրամադրվել է խորհրդատվություն, իրականացվել է արագ արձագանքում։
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 882 իրավախախտման դեպք, որոնց վերաբերյալ կայացվել է 432 վարչական որոշում, 227 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին, 66-ը՝ կարճվել է, մնացած գործերն ընթացքի մեջ են։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար