Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է JICA-ի ներկայացուցչին

17-07-2019 14:18:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հուլիսի 17-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոյին:
Նախարարը շնորհակալություն հայտնեց JICA-ի ներկայացուցչին իրականացված  աշխատանքների համար և առանձնապես շեշտադրեց ճապոնացի գործընկերների պատրաստակամությունը:
 
Ֆելիքս Ցոլակյանը գոհունակությամբ նշեց, որ 2017 թ. սեպտեմբերի 7-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում ընթացող ծրագիրն իրականանում է սահմանված ժամկետներում:
 
 ԱԻ նախարարը կարևորեց Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը և առաջարկեց, հնարավորության դեպքում, քննարկել ծանր տեխնիկայի տրամադրումը, որոնք կարող են օգտագործվել սողանքների և քարաթափումների ժամանակ:
Էջիրի Յուկիհիկոն հավաստիացրեց, որ նոյեմբերին ծրագրով նախատեսված
22 հրշեջ մեքենաները կհասնեն Երևան: Նա սողանքների և քարաթափումների դեպքում օգտագործվող համապատասխան տեխնիկա տրամադրելու համար առաջարկեց Ճոպոնիայի կառավարությանը ներկայացնել ծրագրային հայտ, որպեսզի խնդիրը քննարկվի ըստ ընթացակարգի: 
 
Նա նշեց, որ JICA-ԱԻՆ համագործակցությունն ունի արդյունավետ պատմություն՝ սկսած 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից: 
Էջիրի Յուկիհիկոն համոզմունք հայտնեց, որ  կդիտարկեն ԱԻՆ կարիքները և աստիճանաբար հնարավորինս կաջակցեն: 
 
Հանդիպման վերջում Ֆելիքս Ցոլակյանը Էջիրի Յուկիհիկոյին հանձնեց «Հրշեջ գույքի բարելավման ծրագրի» շրջանակներում ցուցաբերած աջակցության համար JICA-ի ներկայացուցիչ Հիրոյուկի Հայաշիին շնորհված ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը:
Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի կառավարության տարբեր գործակալությունների միջև ծավալվում է բեղուն և ակտիվ համագործակցություն: Այս համագործակցության կարևոր հանգրվաններից մեկն արձանագրվեց 2017թ. սեպտեմբերի 7-ին, երբ Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև ստորագրվեց 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը:
Ծրագրի ընդհանուր արժողությունն է ավելի քան 14 մլն ԱՄՆ դոլար:
 
Մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը:
 
Ծրագրով նախատեսված տեխնիկայի երկրորդ խմբաքանակը (22 հրշեջ մեքենա) պլանավորվում է տրամադրել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 268 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար