ՄԱԿ-ի գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են պետական մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներին

18-07-2019 16:42:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլի շրջանակում Հայաստան են ժամանել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի  քարտուղարության ներկայացուցիչները և Սերբիայի գնահատող փորձագետները: 
 
Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլը մեկնարկել է դեռևս 2015
թվականին: Վիճակահանության միջոցով Հայաստանին գնահատող երկրներ էին ընտրվել Սերբիայի Հանրապետությունը և Դոմինիկյան Հանրապետությունը:
Հուլիսի 16-ից 18-ը ընթացող աշխատանքային քննարկումների շրջանակում գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի Հանրապետության շահագրգիռ  պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 
 
Հանդիպումների ընթացքում քննարկվում են Հայաստանի կողմից կոնվենցիայի 2-րդ (կանխարգելման միջոցներ) և 5-րդ (ակտիվների վերականգնում) գլուխների պահանջների իրականացմանն ուղղված  քայլերը:
 
Կոնվենցիայի վերանայման 2-րդ փուլի շրջանակում փորձագետների կողմից կմշակվի Հայաստանի կողմից կոնվենցիայի 2-րդ (կանխարգելման միջոցներ) և 5-րդ (ակտիվների վերականգնում) գլուխների պահանջներին համապատասխանության  վերաբերյալ զեկույց: 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 378 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար