Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

23-08-2019 11:40:48   | Գամբիա  |  Հասարակություն
Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։
 


Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզի տարածքում 9 հրշեջ-փրկարար իրականացնում է հերթապահություն, իսկ Արագածոտնի մարզի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջում. կան ծխացող օջախներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ
մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհի ընդհանուր մակերեսը վերոնշյալ տարածքում կազմել է մոտ 150 հա:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ, յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 92 փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20, Եղվարդ քաղաքից 15 և Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ, ինչպես նաև անտառտնտեսության 18 աշխատակից:
 
Օգոստոսի 21-ին, ժամը 02:15-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Պարզվել է, որ Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, որը մեկուսացվել է ժամը 18:15-ին. սահմանվել է հերթապահություն:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 554 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար