Այգեկի դպրոցի տնօրենը պահակներ է ընդունել աշխատանքի, որոնք չեն աշխատել. վատնվել է մոտ 11 մլն դրամ

12-09-2019 18:50:17   | Հայաստան  |  Իրավունք
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
 


Տեղեկությունների հիման վրա վարչության ծառայողների և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․
հունվարից 2017թ․ փետրվարը և 2009թ․ հունվարից 2019թ․ մայիսը՝ որպես դպրոցի գիշերային պահակ է հրամանագրել երկու հոգու։
 
Պահակները փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց աշխատավարձի հաշվեհամարին դպրոցի բյուջեից ամեն ամիս փոխանցվել է 80,025 դրամ։ Արդյունքում՝ քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ դպրոցի բյուջեից վատնվել է ընդհանուր շուրջ 10,883,000 դրամ։
 
 
Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 513 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար