‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն

14-09-2019 13:14:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած  ‹‹Bridge of Health››բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։ Մրցանակը կարևորում է այն հսկայական աշխատանքը, որը ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։
 


‹‹Մեզ համար մեծ պատիվ է աշխատել է ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի հետ։ Թեպետ շատ կարևոր
է տրամադրել ֆինանսական աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքին, սակայն համակարգային բժշկական բարելավումները, որոնց ձգտում են  ‹‹Ժպիտների քաղաք›› և ‹‹Bridge of health››կազմակերպությունները, շատ կարևոր նշանակություն ունեն ավելի առողջ և երջանիկ Հայաստանի համար››,- մրցանակը հանձնելիս ասել է  ‹‹Bridge of Health››բարեգործական կազմակերպության նախագահ Ռոբերտ Աղավերդյանը։
 
‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին։ Հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին հաղթահարել քաղցկեղը և արյան հիվանդությունները։ 2018 թվականից հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Մեկ տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող ավելի քան 220 երեխայի։ Հիմնադրամը տրամադրում է բուժում, դեղորայք ինչպես նաև օրական 4-անգամյա սնունդ։ Բացի այդ, հիմնադրամի աջակցությամբ հիվանդներն ու նրանց ընտանիքի անդամները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ներկա դրությամբ նման աջակցությունից օգտվել է 80 ընտանիք։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 562 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար