Եվրոպական մշակութային ժառանգության մրցանակ. Եվրոպա Նոստրա- 2020

20-09-2019 17:21:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Եվրոպական մշակութային ժառանգության Եվրոպա Նոստրա /«Europa Nostra Awards»/ մրցանակաբաշխությունը հայտարարում է 2020 թվականի մրցանակի հավակնորդ նախագծերի հայտերի ընդունում։
 


Եվրոպայի մշակութային ոլորտի ակնառու ճարտարապետները, արհեստագործները, մշակութային ժառանգության փորձագետները, մասնագետները և
կամավորները, պետական և մասնավոր հաստատությունների և տեղական համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ունեն դիմել և արժանանալ «Եվրոպական ժառանգության» մրցանակի՝ իրենց նվաճումների համար:
 
 
2020-ին կպարգևատրվեն մշակութային ժառանգության մինչև 30 ուշագրավ նախագծեր ամբողջ Եվրոպայից, 4 դափնեկիր կարժանանա «Գրան պրի» մրցանակի և յուրաքանչյուրը՝ 10․ 000-ական եվրոյի չափով պարգևավճարի։
 
Նրանցից մեկին կտրվի «Հանրային ընտրություն» մրցանակ, որը կորոշվի Եվրոպա Նոստրայի կողմից
անցկացված առցանց հարցման միջոցով։
 
Բացի այդ, ներկայացված հայտերի մրցույթում կտրվի նաև երկու նոր ILUCIDARE հատուկ մրցանակ: ILUCIDARE- ը Եվրամիության «Հորիզոն 2020» հետազոտության և նորարարության ծրագրի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որը նպատակ ունի ստեղծել ժառանգությունը խթանող միջազգային ցանց` որպես նորարարության և միջազգային համագործակցության աղբյուր:
 
Անկախ փորձագետներից ձևավորված մասնագիտացած ժյուրին կդիտարկի ներկայացված հայտերն ու կընտրի հետևյալ չորս անվանակարգերի հաղթողներին․
 
Կոնսերվացիա – մշակութային հուշարձանների կոնսերվացիայի ու ամրակայման, ժառանգության օգտագործման նոր մոդելների նշանակալի նախագծեր։
 
Հետազոտություն – հետազոտության և գիտելիքի փոխանցման նշանակալի նախագծեր, որոնք շոշափելիորեն բարելավում են Եվրոպայում մշակութային ժառանգության պահպանման և ամրակայման փորձը։
 
Անհատների և կազմակերպությունների նշանակալի գործունեություն – անհատներ ու կազմակերպություններ, որոնք նշանակալի երկարատև ներդրում ունեն Եվրոպայում մշակութային ժառանգության պահպանման, ամրակայման և բարեկարգման գործում։
 
Կրթություն, վերապատրաստում և իրազեկում – կրթական, վերապտրաստման և իրազեկման նշանակալի նախագծեր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության  ոլորտում, որոնք նպաստում են տեղեկության տարածմանը կամ միջավայրի կայուն զարգացմանը։
 
Եվրոպական ժառանգության մրցանակի շնորհումը մեկնարկել է 2002 թվականից՝ մրցանակակիրներին նշված պարգևներից բացի ընձեռելով նաև մի շարք առավելություններ՝ ազգային, միջազգային ազդեցություն, այցելուների թվի աճ և ֆինանսավորման ավելացում:
 
Եվրոպա Նոստրա-2019-ի շրջանակում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող երկու նախագիծ՝ Սոլակ – 1 պեղումների հետազատությունն ու իրականացումը և ԹՈՒՄՈ կենտրոնի սաների իրականացրած հետազոտական աշխատանքները Վայոց Ձորում։ 2015-ին ևս հաթող նախագծերի շարքում եղել է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված նախաձեռնություն, որն իրականացվել է Իտալիայի Պոլիտեկնիկո դե Միլանո համալսարանի կողմից։
 
Մրցանակաբաշխության անցկացմանն աջակցում է Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը:
 
Ներկայացրեք Ձեր ծրագիրը և կիսվեք Ձեր հաջողությամբ ամողջ Եվրոպայի հետ։
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2019 թվականի հոկտեբերի 1-ն է:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 444 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար